Փաշինյանի ձեռքը հասավ Սյունիքին. Նա Հայաստանից կտորներ է հանձնում թուրքին՝ համաձայնագրից դուրս

Մենք կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում ունենք բավարար չափի զինված ուժեր, որպեսզի իրականացնեն սահմանների պաշտպանություն, երեկ այս հարցն են տվել Նիկոլ Փաշինյանին՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:

Նա պատասխանել է. «Ինչպես և ասել եմ, Սյունիքի հատվածում մենք պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Եվ ընդհանուր առմամբ ես ուզում եմ մեր խնդիրը ձևակերպել, թե որն է այս ամբողջ պատմության մեջ մեր խնդիրը, և ի՞նչ խնդիր է, որ մենք պետք է լուծենք: Ինչպես նախկինում ասել եմ, կարևորագույն խնդիր է Հայաստանի շուրջ և Արցախի շուրջ կայունություն ապահովելը: Եվ, այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց մենք տեսնում ենք, որ, արդեն ասացի, արվում են իրավիճակն ապակայունացնելու փորձեր, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը կայունանա: Սրա համար պետք է գնանք կոնկրետ որոշումների և անենք կոնկրետ քայլեր: Այդ քայլերի մեջ է մտնում նաև, ինչպես արդեն նշեցի, Սյունիքի հատվածում՝ Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, սահմանների ճշգրտման պրոցեսը: Բայց նաև պարզ է, որ այդ պրոցեսն ունի որոշակի բարդություններ: Ի՞նչ բարդություն կա. բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը՝ Խորհրդային միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, 21 կմ-ոց հատվածն այդ ճանապարհի երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել»:

Կարծում եք, երեկ պատահակա՞ն էր Փաշինյանն ասել, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը՝ Խորհրդային միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, 21 կմ-ոց հատվածը տեղ-տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից...

Ամենևին... Նրա երեկվա խոստովանականին այսօր արդեն գործողություններ հետևեցին
Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել է քաղաքապետը:

Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանեց, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել: «Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ որևէ բան չկա»:

Կապանի քաղաքապետը նաև ընդգծեց՝ բազմիցս ասել է, որ առանց իրենց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնուրույն որոշումներ չկայացնեն. «Չարեցին: Ես սրանից էի վախենում, դրա համար էի էդքան բարձրաձայնում անվտանգության հարցը»:
Ինչպես հայտնի է, այսօր վաղ առավոտից Կապանում լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն ակցիա են իրականացնում, փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը: Սյունեցիները անվտանգության ապահովում են պահանջում իշխանություններից...

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

«Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են: Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին», ասվում է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում:

Փաստորեն, Սյունիքը այսօրվանից կարելի է համարել թշնամուն հանձնված: Ի դեպ, նոյեմբերի 9-ին փաստաթղթով նման բան չէր նախատեսվում. Սյունիքի, Կապանի ու Գորիսի մասին ակնարկ անգամ չկա:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է Փաշինյանը ողջ ուժով մնում իշխանության ղեկին... Նա շարունակում է Հայաստանը թուրքին հանձնելու իր ծրագիրը ավարտին հասցնել: Այլ բացատրություն ուղղակի չկա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4479 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am