Մի քանի տասնյակ կորած զինծառայողների առեղծվածն ու իշխանության սաբոտաժի հրեշավոր վարկածը

Երկօրյա համացանցային տանջանքներից՝ հասարակությանը, վերջապես, այսօր ՊԲ-ն տեղեկացրեց, որ կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ: Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Նախարարությունը նշում է, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար», - ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունը նշում է, որ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: Մինչ հասարակությունը ՊՆ-ից սպասում էր հստակ տեղեկատվություն, երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, թե հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։

Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ, այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:

Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից», - հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Իրականում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մեր հասարակությունը բախվել է համատարած քաոսի, ամենաթողության, անորոշության մի մթնոլորտի: Չկա ոչ մի պատասխանատու, հասարակության հարցերին պատասխանող մի մարմին, որպեսզի հստակ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում Արցախում շփման գծում:
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ ՊԲ-ն չի տիրապետում իրավիճակին, տեղյակ չէ, թե ինչ է կատարվում դիրքերում, որտեղ կամավորները իրենց պարտքն են համարում պաշտպանել հայրենիքը և չեն հաշտվում՝ թշնամուն մետր առ մետր տարածք հանձնելու Փաշինյանի ծրագրի հետ:

Ու հենց այպիսի մարդկանց հետ կապը կորում է ու 2 օր է լիակատար անորոշություն է. ինչպե՞ս, ինչո՞ւ են հայտնվել թշնամու մոտ: Այսինքն՝ մի 44 գերի եք վերադարձնում, հետո 50-60-ի հետ կապը կորցնում ենք, նոր գերինե՞ր ենք թողնում թշնամու մոտ:

Փաշինյանը հարկ էլ չի համարում հանդես գալ պարզաբանությամբ: Ամեն ինչ թողել են ռուսների ուսերին, կարծես նրանք պարտավոր են ամեն սանտիմետրի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնել:

Ու ընդհանրապես, ե՞րբ է մեր հասարակությունը կորցնելու Փաշինյանի իշխանության հետ կապը, ինչո՞ւ է դավաճանական ծրագրով Արցախ հանձնած իշխանությունն իրեն կապել այս ժողովրդի հետ:

Այս ամենի մեջ, սակայն, կա նաև մեկ այլ խորքային հարց: Հնարավո՞ր է, որ իշխանությունների անգործությունը, անկազմակերպ վիճակը ծառայում է մեկ այլ հրեշավոր ծրագրի:

Այսպիսի մթնոլորտում Պաշտպանության բանակը կարո՞ղ է իրականացնել նոր զորակոչ, երբ, այսպես ասած, զինադադարի պայմաններում տասնյակ գերիներ են հայտնվում թշնամու կողմում: Իշխանությունը շատ հանգիստ կարող է ասել՝ ահա, տեսեք, մարդիկ չեն ցանկանում գնալ ծառայելու, իսկ արդյունքում ավարտին հասցնի դավաճանական իր ծրագիրը: Սա ևս վարկած է, որը չի կարելի բացառել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8156 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am