Ահաբեկիչներն ընդդեմ արցախահայության ֆիզիկական գոյության միակ պաշտպան՝ Պուտինի

Արցախին պարտադրված պատերազմը՝ հայկական կողմի կապիտուլյացիոն փաստաթղթով, դադարեցրել է Արցախում հայերի ոչնչանալու թուրք-ադրբեջանական ծրագիրը:

Ով սա չի գիտակցում՝ ավարտուն հիմար է, կամ դիտավորյալ Հայաստանը ցնցումների մի նոր ալիքի մեջ գցելու ծրագիր է իրականացնում:

Ո՞ւմ միջոցով դադարեց պատերազմը...

Անկախ հայկական կողմի համար փաստաթղթի սկզբունքներից, ակնհայտ է, որ եթե ռուսական կողմը միջնորդի դեր չստանձներ՝ պատերազմի արդյունքներն ավելի ողբերգական կլինեին:

Հետևաբար՝ ո՞վ է այսօր որոշակի կայունություն ապահովում Արցախում...
Պատասխանը ցանկացած տրամաբանող մարդու համար հասկանալի է՝ Ռուսաստանը՝ Պուտինի անմիջական ջանքերի շնորհիվ: Այն, որ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը դեռ չի հասել Հայաստան՝ բացառապես ռուս խաղաղապահների Արցախում հայտնվելու շնորհիվ է:

Թվում էր, թե այս տրիվիալ իրողությունը չհասկացողներ չկան: Բայց պարզվում է դեռ կան քաղաքական շրջանակներ, որոնք այսօր պայքարում են ընդդեմ Ռուսաստանի:
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները նախօրեին հավաքվել էին Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը» կոչերով հավաքի մասնակիցները պնդում էին, որ պետք է մերժել կապիտուլյացիան և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակությունն իհարկե կարևոր է, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները ունակ են Ադրբեջանի նախագահին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել: Նկատենք, որ Ալիևը համարում է, որ հակամարտությունը «կարգավորել» է, այլև հակամարտություն չկա:

Բայց վերադառնանք «Սասնա ծռերի» ցույցին: Նրանց, մի շարք այլ գործիչների կողմից ստեղծված «Ազգային-ժողովրդավարական բևեռի» անունից ԱԳՆ շենքի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը. «Հայաստանի և հատկապես արցախաբնակ հայության ճակատագիրը չի կարող մնալ ագրեսիվ պատերազմի ու ցեղասպանական ակտերի միջոցով տարածաշրջանը վերաձևելու ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի ու Թուրքիայի` տարածաշրջան բերված հազարավոր ահաբեկիչների, ինչպես նաև Ադրբեջանին ու Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին»:

Հայտարարության հաջորդ կետի համաձայն` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պետք է որակվի ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները առ ոչինչ ճանաչվեն. «Մասնավորապես Հայաստանի Հանրապետությանը դրանով չեն կարող պարտադրվել ինքնիշխանության, տարածքի և սահմանների հետ կապված պայմաններ»: Այս հայտարարության հաջորդ կետերում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին գրաված տարածքներից, և որ Արցախում ու այդ տարածքներում պետք է տեղակայվեն հակամարտության ելքով չշահագրգռված պետություններ ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր. «Ազգային շահի դեմ և ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերած պայմանավորվածություններն ի սկզբանե առ ոչինչ են»:

Հակառուս մեկ այլ գործիչ՝ Եվրոպական կուսակցությունը ներկայացնող Տիգրան Խզմալյանն ասել է, թե աշխարհը Հայաստանին առաջարկում է քաղաքակրթական ընտրություն կատարել՝ լինել Եվրոպայի մաս. «Կա՛մ մենք Եվրոպայի մաս ենք, կա՛մ մենք ազատ աշխարհի մաս ենք, և մենք պաշտպանված ենք, մենք զարգանալու ենք, մենք խաղաղություն ենք ունենալու»:

Իսկ ո՞ւր էր Եվրոպան 44 օրյա պատերազմի ընթացքում: Բացի Ֆրանսիայի նախագահի մի քանի հայտարարություններից գործուն որևէ քայլ արե՞լ են եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ական պետությունները, որոնք կարող էին գոնե սաստող հայտարարությամբ Թուրքիայի իշխանությունների ներգրավվածությունը պատերազմական գործողություններում քննադատել: Թե՞ չէին կարող...

Էլ ինչի՞ մասին է խոսքը...

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ «եղածն արդեն եղած է» թեզն անընդունելի է որակում. «Պուտինն ասել է` դա ինքնասպանություն կլինի, այսինքն` ես քեզ սպանում եմ, բայց եթե այդ սպանությանը դեմ ես, տես հա` դու ինքնասպանություն ես գործում: Էս ապուշ տրամաբանությանը ենթարկվածները մոլորեցնում են նաև ուրիշներին և չեն կարողանում հասկանալ` ինչի՞ հաջողության չենք հասնում, իհարկե, չենք հասնի, որովհետև ճշմարտության հետ չի»: Հայրիկյանի պնդմամբ՝ Ռուսաստանից կառչած մնալով` Հայաստանը դեմ է դուրս գալու քաղաքակիրթ աշխարհին։

Զարմանալի է, թե ինչպես են այս ուժերը պատկերացնում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության վերանայում, որը, ըստ նրանց, պետք է որակվի ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները առ ոչինչ ճանաչվեն: Հնչում է բավական գեղեցիկ, բայց ի՞նչ են առաջարկում, հրաժարում փաստաթղթից՝ նոր պատերա՞զմ ընդդեմ Հայաստանի՞ արդեն...

Բացի այդ, Հայաստանը ոչ թե դեմ է դուրս գալիս քաղաքակիրթ աշխարհին, այլ՝ հայ ազգը ապավինում է իրեն աջակցող, իր անվտանգությունն ապահովող միակ ուժին՝ Ռուսաստանին: Սա չհասկանալը նույնպես յուրօրինակ դավաճանություն է:

Եվ ընդհանրապես, ովքե՞ր են մեծ-մեծ խոսողները, Հայաստանի պետական կառույցի վրա հարձակում գործած «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորո՞ւմը... Դա՞ է սովորեցրել նրանց «քաղաքակիրթ աշխարհը»՝ հարձակում ՊՊԾ գնդի վրա: Քաղաքակիրթ աշխարհում նման հարձակումներ գործածներին ցմահ բանտարկություն է սպառնում:

Այն, որ Հայաստանը երեք տասնամյակ չի կարողացել Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններ հաստատել, որ այսօր հրադադարի փաստաթուղթն առավել հայանպաստ լիներ՝ դա քննարկման այլ թեմա է, և հաստատ «Սասնա ծռերը» քաղաքական այն ուժը չէ, և նրանց սատարող մի քանի տասնամյակ մարդիկ չէ, որ պետք է օրակարգ առաջարկեն Հայաստանի քաղաքական դաշտին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6455 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am