Ով է իրականում տեռոր իրականացնում

44 օր տեւած պատերազմի ընթացքում հանրությանը ստով կերակրողներ իշխանությունները, որոնք ամեն օր հաղթական լուրեր էին հաղորդում՝ թաքցնելով պարտությունները եւ ճշմարտությունը, մի քանի օր է շրջանառության մեջ են դրել մեդիատեռոր հասկացությունը: Իշխանական տարբեր չինովնիկների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարություններ են հնչում, թե որոշ շրջանակներ իրենց դեմ մեդիատեռոր են իրականացնում, կեղծ լուրեր տարածում, որոնք նպատակ ունեն հանրության շրջանում խուճապ եւ անհանգստություն առաջացնել, հանրությանը տրամադրել իշխանության դեմ եւ այդպիսով ապակայունացնել իրավիճակը ու իշխանություն վերցնել:

Իհարկե, այսպիսի ստորություն միայն իշխանության մտքով կարող էր անցնել եւ այս հայտարարություններն, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք են առ այն, որ պատերազմի ընթացքում իրենք ստել են հանուն իշխանության, որ չկորցնեն այն՝ թքած ունենալով Արցախի եւ պետական շահի վրա: Բայց դե ունենք այն, ինչ ունենք: Հիմա հասկանանք, թե ով է իրականում հանրության նկատմամբ տեռոր իրականացնում՝ հայտնի ընդդիմադիր շրջանակները, որոնց մասին ակնարկում են իշխանությունները, թե հենց իրենք:

Երեկվանից լուրեր են տարածվում, որ հայկական կողմը 100-ից ավելի նոր գերներ ունի, մեր զինվոր եւ կամավոր տղաները գերի են ընկել Արցախի գյուղերի պաշտպանական մարտերում՝ Հին Թաղեր, Խծաբերդ: Ընդ որում նշված համայնքները վերջնականապես անցան ադրբեջանական վերահսկողության տակ եւ այդ մասին հայտնել են համայնքապետերը: Հիմա ինչ է ասում իշխանությունը, ինչ են ասում պաշտոնական եւ պատկան գերատեսչությունները: Համայնքների հանձնման մասին որեւէ պարզաբանում չեն ներկայացրել, փոխարենն իրենց քայլից մի պատգամավորուհի՝ Նազելի Բաղդասարյանը տեղեկություններ ունի, որ դրանք մեր վերահսկողության տակ են գտնվում, թե որտեղից աղջնակին նման տեղեկություններ, թերեւս ինքը պիտի պատմի, սակայն համայնքապետերը պնդում են, որ համայնքները անցել են թշնամուն:
Իսկ նոր գերիների հարցում իշխանությունն ի դեմս ՊՆ-ի ուղղակի ծաղրում է հասարակությանը: Մինչ համացանցը անհանգստության նոպաների մեջ պարզաբանումներ է պահանջում, ՊՆ-ից տարածվում է հաղորդագրություն, թե Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինվորների գերեւարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները եւ վերջին ժամերին տարածված տեսանյութերը՝ հայտարարելով, թե պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից: Բայց տասը ժամ է անցել, իսկ ՊՆ-ն որեւէ նոր բան չի հայտնել, ինչ է այդքան դժվար է ՊԲ-ից պարզաբանում ստանալը եւ հանրությանը տեղեկացնելը: Մարդիկ ժամեր շարունակ տագնապի նոպաների մեջ են, բայց իշխանության կողմից զրո արձագանք: Կամ երկու օր առաջ գիշերվա կեսին ոստիկանական զորքերով իշխանությունը ողողել էր Երևանը ու ոչ մի բացատրություն, թե ինչ է կատարվում: Հետո էլ սկսեցին բողոքել մեդիատեռորից:

Հիմա ով է տեռոր իրականացնում՝ դուք, թե ուրվականները, վեր կացեք ու ասեք՝ ճիշտ են ասում կամ ստում են, կամ սխալ են ասում՝ այսքան չի, այնքան է: Մի բան ասեք, ձայն հանեք: Թեպետ Դուք էնքան եք ստել, որ ձեր ոչ մի ասածին այլևս չեն հավատում, ոչ մեկը չի հավատում: Ձեզ ոչ մեկ այլեւս լուրջ չի ընդունում, այնպես որ հեռացեք, քանի դեռ ուշ չէ:

Անի Սահակյան

դիտվել է 3617 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am