«Չշշկռեք» հանրության աչքին թոզ փչել

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխության իր սցենարն է շրջանառության մեջ դրել: Ամենայն հավանականությամբ ընդդիմության վերջին բազմամարդ երթերը իշխանության ներսում ճաքեր է առաջացրել, հասկացել են, որ այս պայմաններում երկար դիմակայելն անհնար է լինելու, որոշել են սեփական սցենարը շրջանառել: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ի հայտնի միջադեպից ապաքինվելուց հետո ինչպես հայտնի է քաղաքական-հասարակական շրջանակների հետ ակտիվ շփումների մեջ է: Լուսանկարներ ու հաղորդագրություններ են տարածվում կաթողիկոսի, ՄԻՊ-ի եւ այլոց հետ հանդիպումներից ու հանրությանը տեղեկացնում, որ քննարկումն ընթացել է ստեղծված իրավիակի շուրջ: Վերջին օրերին Միրզոյանն առավել ակտիվ հանդիպումներ է ունենում քաղաքական սեգմենտի հետ, ավելի ճիշտ մինչ այս պահը մարդ-կուսակցությունների հետ է հանդիպել, այլ բան դժվար էլ կարողանար, քանզի դժվար թե այս իշխանությանն իրեն հարգող քաղաքական ուժ այժմ աջակցի:
Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում նա հանդիպել է Արամ Սարգսյանի՝ Վազգենի եղբոր, Գուրգեն Արսենյանի եւ Լեւոն Շիրինյանի հետ, նշված երեքն էլ կուսակցության ղեկավարներ են, սակայն երեք կուսակցությունների անդամերը միասին վերցրած հազից թե հարյուր մարդ կազմեն:
Այս հանդիպումների շարքով ՀՀ իշխանություններն ի դեմս Արարատ Միրզոյանի փորձում են ցույց տալ, որ քաղաքական դաշտում դեռ կան ուժեր, որոնք չեն խորշում դավաճանի պիտակ ստացած իշխող ուժի ներկայացուցիչների հետ նույն սեղանի շուրջ նստել։ Չի բացառվում, որ առաջիկայում նման ալիբրի մի խումբ կուսակցություններ անգամ ի աջակցություն հայտարարությամբ հանդես գան, մոտվորապես, փորձելով 17 եւ ավելի ուժերին այլընտրանք ձեւավորել: Իսկ այս գործընթացի վերջնանպատակն էլ այն է, որ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ Նիկոլ Փաշինյանն ի վերջո աչքերը լայն բացի ու տեսնի, որ փողոցում ժողովուրդ է կանգնած՝ տասնյակ հազարներով, որոնք պահանջում են իր հեռացումը, չի բացառվում, որ հրաժարական ներկայացնի, սակայն վարչապետի պաշտոնը փոխանցի ոչ թե ընդդիմության միասնական թեկնածուին, այլեւ Արարատ Միրզոյանին: Հենց այս նպատակով էլ նրա շուրջը իբր քաղաքական կոնսոլիդացիա է ստեղծվում: Մինչդեռ դժվար թե այդ սցենարը նպաստի իրավիճակի լիցքաթափմանը, եթե չասենք հակառակը: Քանզի կատարվածի համար պատասխանատու եւ մեղավոր է իշխող թիմն ամբողջությամբ: Թեեւ հանուն արդարության այնտեղ թիմ էլ չկա, այնտեղ մեկ անձի վրա հիմնված բռնապետական խմբակ է, եւ երիսց ճիշտ էր Արմեն Աշոտյանն, ով ասում էր, որ եթե պատգամավորնեի փոխարեն Նիկոլի սելֆիի ձողը կամ գլխարկն էլ լիներ այդ ցուցակում, միեւնույն է պառլամենտ էր անցնելու: Իսկ Արարատ Միրզոյանը հիշեցնենք, որ Նիկոլի ամենամոլի վկան է, ով պատերազմի օրերին էլ հստակ իմանալով, թե ինչն ինչոց է իր էջում շարունակում էր Նիկոլապաշտությամբ զբաղվել իսկ ժողովրդին սպառնում էր գերագույն հրամանատարի հարցով <Չշշկռել>, այնպես որ հիմա դուք էլ չշշկռեք ու չփորձեք հանրությանն էշի տեղ դնել:

Անի Սահակյան

դիտվել է 2329 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am