Պատերազմը խժռում է բանկային համակարգը․ վարկերի տոկոսները կբարձրանան

Կենտրոնական բանկը որոշել է 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը նշանակում է, որ առաջիկայում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկային տոկոսադրույքները կավելանան։

ԿԲ-ն դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 5,25 տոկոս։ Սա այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վարկային միջոցներ է տրամադրում առևտրային բանկերին, վերջիններս էլ իրենց հերթին դրան ավելացնելով իրենց ռիսկերն ու օպտիմալ շահույթը, սահմանում են վարկային տոկոսադրույք՝ բնակչության համար։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ԿԲ-ն նման քայլի է գնացել կանխատեսվող գնաճային ճնշումները զսպելու համար։ ԿԲ նախագահի խոսքով՝ հայաստանյան բանկային համակարգում դարձյալ վարկերի վերադարձելիության խնդիր է գրանցվել, որի պատճառը տարեսկզբից մոլեգնող կորոնավիրուսի համավարակն է ու Արցախի դեմ սեպտեմբերին սանձազերծված պատերազմը։

«Վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել։ Մենք դա անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, որովհետև բանկերի հետ ամենօրյա աշխատանքային ռեժիմում ենք` իրենց ունեցած ավանդների, վարկերի, շարժերի հետ կապված։ Վերջին տվյալներով` չաշխատող վարկերի թիվը 6.7 տոկոս է։ Մեր կանխատեսումն այն է, որ այդ թիվը կարող է աճել մինչև 10 տոկոս»,– նշել է Գալստյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ դեռ հայտնի չէ, թե պատերազմն ինչ ազդեցություն է ունեցել Արցախի բանկային համակարգի վրա, ուստի ինքը թվային տվյալ այս պահին դեռ չի կարող հրապարակել։ ԿԲ վերլուծություններով՝ 10-ից ավելի բանկեր Արցախում ներդրումներ են կատարել, այսինքն՝ վարկեր են տրամադրել բիզնես գործունեության նպատակով։ Հայտնի է, որ վարկերը տրամադրվել են հիմնականում հիդրոէլեկտրոկայանների կառուցման նպատակով։ Պատերազմի հետևանքով Արցախում գտնվող 36 հէկերից 30-ը անցել է Ադրբեջանին։ Թշնամուն անցած հէկերը բնականաբար չեն կարող վերադարձնել վարկերը, ինչն էլ ԿԲ-ի մոտ օբյեկտիվ մտահոգություններ է առաջացրել։

Պատերազմի ժամանակ սկսված ու մինչ օրս շարունակվող դրամի փոխարժեքի կտրուկ նվազումը ՀՀ ներդրումների, տրանսֆերտների ու այլ ներհոսքերի ծավալի վրա էական ազդեցություն չի ունեցել։ Մարտին Գալստյանն անկեղծորեն խոստովանել է, որ դրամի անկման հետևանքով ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել, քանի որ այս ընթացքում և՛ գործարար հատվածը, և՛ քաղաքացիները սկսել են նախապատվությունը տալ արտարժույթին, հատկապես դոլարին, ինչի հետևանքով առաջացել է դոլարի հավելյալ պահանջարկ։ «Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շահույթը (այն պարագայում, երբ մենք տնտեսական անկում ենք սպասում մեր երկրում) կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ` շատ ցավալի է, որ չի ստեղծվե,լ– նշել է ԿԲ նախագահն ու ափսոսանք հայտնել, որ տնտեսական մի քանի ճգնաժամեր տեսած ՀՀ քաղաքացիները նույն իրավիճակում շարունակում են նույն վարքագիծը դրսևորել` ի վնաս իրենց։ Հենց այս վիճակում է, որ պետք է Կենտրոնական բանկին վստահել ու հավատալ, որ հենց մենք ենք իրենց շահերի պաշտպանը»։

Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում կտրուկ բարձրանում է․ դոլարն արդեն մոտենում է 530 դրամ, եվրոն՝ 637 դրամ ցուցանիշին։ Սրան զուգահեռ՝ սկսվել է գների կտրուկ աճ, որի դեմն առնել ԿԲ-ն դեռևս չի կարողանում։ Հայաստանում թանկացել է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների, այլ նաև փողի գինը՝ վարկերի տոկոսները ԿԲ վարած քաղաքականության հետևանքով կբարձրանան։ Հետաքրքիր է՝ նման պայմաններում ինքը՝ ԿԲ նախագահը, դեռ վստահո՞ւմ է դրամին․ արժեր իմանալ՝ Մարտին Գալստյանն իր խնայողությունները դրամո՞վ, թե՞ դոլարով կամ եվրոյով է պահում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7391 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am