Հիմա էլ «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևն է աշխատեցնում Փաշինյանը

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։

Երեկ ուշ երեկոյան Երևան ժամանեցին Ադրբեջանում գերեվարված 44 հայ գերիներ։ «Էրեբունի» օդանավակայանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց դիմավորում էին նաև հարազատները։ Նրանք սրտատրոփ սպասում էին, որ լսելու են հենց իրենց որդիների, հայրերի, ամուսինների անունները։ Հավաքվածների միակ ցանկություն էր՝ օր, ժամ, րոպե առաջ իրենց հարազատները հասնեն տուն։

Դիմավորումից հետո Արցախի նախագահը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած գերիների հետ։ Հարությունյանն ընդգծել է, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել է բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն: «Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը», - ասել է Արցախի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻՊ աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի և բժշկուհի Գայանե Ղուկասյանի հետ այցելել է հոսպիտալ՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձածների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին։ Բեգլարյանը նշել է, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։ «Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ», - ասել է Արցախի օմբուդսմենն ու 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ մաղթել։

Այս իրադարձությունն անշուշտ ուրախալի է: Սակայն նայեք, թե հայկական կողմը, որը ըստ Ռուստամ Մուրդաովի՝ 12 ադրբեջանցի ռազմագերի է վերադարձրել Ադրբեջանին, ում է հանձնել... Նաև՝ երկու հանցագործ դիվերսանտների, որոնք մարդ էին սպանել:
Այսինքն, բավարար չէ այն ստորացումն ու կապիտուլյացիան, որին հասցրեց երկիրը Փաշինյանի իշխանությունը: Ադրբեջանական ու ռուսական կողմի հետ հայկական շահը պաշտպանող իշխանություն չկա: Ցանկացած տրամաբանող մարդ գիտակցում է, որ ադրբեջանցի դիվերսանտներին կարելի էր պահել ամենավերջում հանձնել, երբ հայ բոլոր գերիները կվերադառնային Հայաստան ու Արցախ...

Բայց ինչի՞ մասին է խոսքը... Միայն երեկ հայտնի դարձավ, որ Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել, հայտնել է Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանը:

Իսկ երեկ երեկոյան, երբ հայ ժողովուրդը ուրախությամբ ընդունեց 44 գերիների վերադարձի լուրը՝ ստացվեց մեկ այլ պատասխան-լուր... Ռուս խաղաղապահներն ինչպես հայտնի է, հայկական իշխանությունների անգործության պայմաններում, վերջին երկու օրերին զբաղված էին Խծաբերդ և Հին Թահեր հատվածում կայունություն հաստատմամբ:
ՌԴ Պաշտպանության նախարարության Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ նոր քարտեզի համաձայն դեկտեմբերի 14-ի տվյալների համաձայն՝ Խծաբերդ և Հին Թահեր գյուղերը գտնվում են այլևս Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Դեռ երեկ այս գյուղերը գտնվում էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Փաշինյանի իշխանությունները կարո՞ղ է սկսել են «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևն էլ աշխատեցնել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2521 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am