Իմ նախատատի պայքարն է ինձ ուժ տալիս. ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շերինյան /տեսանյութ/

Տարիներ առաջ համացանցում երկու հայուհիների լուսանկար տարածվեց ու արագորեն հայտնի դարձավ: Այն մեկ դար առաջ իրարից բաժանված մոր եւ աղջկա ճակատագրի պատմության մասին է: Նկարում երկու երիտասարդ հայ կանայք են, որոնք Ցեղասպանության ժամանակ հայկական ինքնապաշտպանական ջոկատներից մեկում են եղել: Այդ կանանցից մեկն էլ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շերինյանի նախատատն է՝ Եղիսաբեթ Յազիջյանը: Այդ լուսանկարի շնորհիվ երաժիշտը գտել է Հայաստանում բնակվող ազգականներին, նրանց միջոցով էլ՝ նախատատի շիրիմը: Այս օրերին Դերեք Շերինյանը Երեւանում է: «Ավրորա 2017»-ի միջոցառումներին մասնակցելու համար երաժիշտն այս օրերին Հայաստանում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դերեք Շերինյանի հետ NEWS.am-ի զրույցը: Եթե չեմ սխալվում, Դուք սկսեցիք Հայաստան այցելել, երբ վերամիավորվեցիք այստեղ բնակվող ձեր ազգականների հետ, որոնց գտաք հայտնի լուսանկարի շնորհիվ: Կմանրամասնե՞ք: Ըստ էության՝ ես սկսել եմ Հայաստան այցելել դեռ մինչեւ բարեկամներիս գտնելը: Ես այստեղ մի քանի անգամ համերգով եմ հանդես եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ: Այո՛, պարբերաբար համացանցում տեղադրում էի իմ նախատատի հայտնի լուսանկարը: Այդ օրն էլ «Ֆեյսբուքում» տեղադրեցի այդ լուսանկարը եւ հաջորդ օրը նամակ ստացա մի կնոջից: Նա գրել էր, որ հնարավոր է՝ իմ զարմուհին է, եւ որ այդ լուսանկարի վրա պատկերված կինն իր տատն է: Որոշ ժամանակ զրուցելուց հետո հասկացա, որ նա իսկապես իմ բարեկամն է: Ասաց, որ իմ նախատատի գերեզմանն այստեղ է՝ Երեւանում: Մենք հաջորդ օրը հանդիպեցինք, այցելեցինք շիրիմին: Ես նույն օրը վերադառնալու էի ԱՄՆ, եւ հրաշք էր, որ իմ մեկնելու վերջին օրը գտա ընտանիքս: Հիմա ամեն անգամ Հայաստան գալիս հանդիպում ենք: Ձեր բարեկամների հետ վերամիավորումը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում: Պարզապես հաճելի է իմանալ, որ ընտանիք ունեմ աշխարհի մյուս ծայրում եւ, չնայած ես նախկինում երբեք չեմ հանդիպել այդ մարդկանց, մեր միջեւ կա սեր ու կապվածություն: Հրաշալի է, որ կարող եմ գալ այստեղ եւ ժամանակ անցկացնել նրանց հետ: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այդ լուսանկարը, որ այդքան տարի պահպանել եւ տարածել եք համացանցում: Շատ խոսուն լուսանկար է յուրաքանչյուրի համար, եթե հայ ես ու տեսնում ես լուսանկար, որտեղ պատկերված է մի կին, որը ճարահատյալ կռվի է դուրս եկել: Դա բավական ծանր է կնոջ համար: Այդ լուսանկարն իմ ընտանիքի հետ է եղել տարիներ շարունակ, այն շատ մեծ իմաստ ունի ինձ համար: Մենք միշտ փորձել ենք իմանալ, թե ինչ է կատարվել իմ նախատատի հետ: Այնպես որ, երբ գտա նրա գերեզմանը, շատ ուրախացա: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Ձեր ինքնությունը: Պարզապես շատ հպարտ եմ իմ ժառանգությամբ եւ, լինելով հայ, ես սիրում եմ գալ այստեղ: Երկիրը միշտ շատ ջերմ է, մարդիկ միշտ շատ ջերմ են ինձ ընդունում: Դա ես եմ: Այն ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր երաժշտության վրա: Կարծում եմ՝ հայերը շատ ուժեղ են: Մենք տոկուն ազգ ենք, չենք ընկրկում: Դա շատ հզոր նշանակություն ունի ինձ համար, եւ ես դա փորձել եմ վերարտադրել իմ երաժշտության մեջ: Միշտ մտածել եմ այն պայքարի մասին, որի միջով իմ նախատատը ստիպված է եղել անցնել եւ մնալ ուժեղ, եւ դա ինձ էլ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մենք ուժեղ ենք, եւ դա միշտ օգնում է ինձ կյանքում: Հայտնի Keyboard ամսագիրը Ձեզ անվանել է «Նոր սերնդի ստեղնաշարի հերոս»: Դուք աշխատել եք աշխարհի լավագույն ռոք երաժիշտների եւ խմբերի հետ, համագործակցել եք Dream Theatre-ի հետ: Ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը: Ի՞նչն է հիմնական դեր խաղացել Ձեր հաջողության գործում: Կարծում եմ, որ վճռականությունը եւ սերն այն գործի հանդեպ, որ անում ես: Ես միշտ հետեւողականորեն հավատարիմ եմ եղել իմ գործին եւ երբեք չեմ հրաժարվել: Եվ ես կասեի դա յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնալ երաժշտության ճանապարհով կամ ցանկացած բնագավառում. եթե իսկապես սիրում եք այն, ինչ անում եք, եւ իսկապես ջանք եք գործադրում ու համբերատար եք, հավատարիմ այդ գործին, ապա ինչ-որ պահի ինչ-որ լավ բան անպայման կլինի: Կարող է լինել ավելի արագ որոշ մարդկանց պարագայում, եւ կարող է տեւել երկար ժամանակ, բայց, ի վերջո, կհասնեք հաջողության: Ի՞նչ է ստեղնաշարը Ձեզ համար: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ գործիքը: Պարզապես դա ես եմ: Ես սկսեցի դաշնամուրից, որ իմ ծնողների տանն էր, հետո անցա ստեղնաշարի: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները կյանքում: Պահանջկո՞տ եք ինքներդ Ձեր հանդեպ: Այո՛, պահանջկոտ եմ: Ես մեծ ակնկալիքներ ունեմ իմ կատարումներից, ես նաեւ պահանջկոտ եմ այն մարդկանց հանդեպ, որոնց հետ աշխատում եմ: Ակնկալում եմ, որ նրանք աշխատեն այնքան, որքան ես, եւ կարծում եմ, որ դա կարեւոր է: Ի՞նչ կմաղթեիք երիտասարդ երաժիշտներին: Ինչպես արդեն ասացի՝ հետեւողականորեն շարունակել անել իրենց գործը: Եթե իսկապես սիրում ես այն, ինչ անում ես, եւ հավատում ես ինքդ քեզ, ապա մնա գործիդ մեջ եւ անպայման նվագիր այն ոճի մեջ, որը քեզ հոգեհարազատ է, կատարիր այն երաժշտությունը, որ սիրում ես: Դա կարեւոր է:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am