Զոհերի հաշվին PR ակցիա

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվելու՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը։ Դեկտեմբերի 19-ին լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 40-րդ օրը, դրա համար էլ Փաշինյանի խոսքով՝ սուգ է հայտարարվելու հատկապես այդ օրվանից սկսած։ Հայաստանում սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին մինչդեռ խոսում էին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, երբ արդեն իսկ լրացել էր պատերազմի առաջին օրերին զոհվածների մահվան 40-րդ օրը։ Իշխանությունը, սակայն, անդրդվելի էր, ավելի ճիշտ՝ խիստ զբաղված աթոռապահպանման գործով:
Այո, հիմա էլ է շարունակում այդ գործընթացը եւ կասկած չկա, որ սուգ հայտարարելու պարագան եւս ծառայեցվելու է այդ նպատակին: Ինչպես Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն է հայտարարում, Փաշինյանը ցանկանում է եւս մի քանի օր երկարացնել իր պաշտոնավարումը: Բացի դրանից, անկասկած է, որ նախատեսվող երթը նա քաղաքական նպատակներին ծառայեցնելու մղումով է կազմակերելու: Բանն այն է, որ այդ օրը տեղի է ունենալու նաև սգո երթ՝ դեպի Եռաբլուր։ Մեծ հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ երթով իր հրաժարականը պահանջողների ակցիաներին ի պատասխան միջոցառում կազմակերպել՝ ցույց տալու համար, որ իրեն աջակցողների թիվն ավելի է, քան հրաժարական պահանջողներինը։
Բացառված չէ,որ երթը կառաջնորդի հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Այդ մասին դեռևս չի հայտարարվում հավանաբար այն պատճառով, որ իշխանությունը ցանկանում է ստուգել հանրության արձագանքը, և եթե պարզ դառնա, որ մեծ թվով քաղաքացիներ են պատրաստվում մասնակցել սգո երթին, վերջին պահին դրա առջևում կհայտնվի Նիկոլ Փաշինյանն՝ իրագործելով իր ճղճիմ նպատակը: Ուստի ինչպես Վազգեն Մանուկյանը հայտարարեց անպատվաբեր է մասնակցե Փաշինյանի կազմակերպած երթին, քանզի սգի 99 տոկոս մեղավորը հենց ինքն է , ով սգո օրեր է հայտարարում:Որ այս մարդու ուշքնումիտքը միայն սեփական աթոռն է ե դրա պաշտպանությունը ու բոլո քայլերն արվում են բխեցնելով դրանից, վկայում է նաեւ նրա՝ իր ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը, թե միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իր ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Դուք պատկերացնում եք՝ երկիրը խորտակվում է հոգսերի ու խնդիրների մեջ, երկրում համազգային սուգ է եւ քաոս, այս մարդը պողոսների ականջից լապշաներ է կախում, թե ինչ ունի եւ չունի իր ընտանիքը: Դրա մասին կարծում ենք պողոսները առաջիկա տարիներին նոր հորիզոններ կբացահայտեն իրենց համար, հիմա պատեհ պահը չէ ու սիրտ էլ չկա նրանց հիշեցնելու, կամ ներկայացնելու փաշինյանների ընտանեկան բիզնեսներն ու կարողությունները: Միայ փաստը, ո մարդիկ հայրենիքն են փողով վաճառել, բավական է հասկանալու համար, թե ինչեր են գնել նրանք երկուսուկես տարիներին:

Անի Սահակյան

դիտվել է 1926 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am