Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը շարունակում են կրակի հետ խաղալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված հանդիպումը չի կայացել։ Նախագահի գրասենյակից հայտարարեցին, որ չեղարկման նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել: «Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի է առնվել այն փաստը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- բացատրել է մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Բաքու այցից հետո Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ): Նանք Երեւանում հանդիպել են ԱԳ նախարարի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:
Եւ ուրեմն հարց է ծագում՝ որն է եղել Հարությունյանի մերժման իրական դրդապատճառները, ադյոք միայն այն, որպեսզի ցույց տա, որ ինքը Նիկոլ Փաշինյանից լավ է ծառայում ռուսաց թագավորին: Քանզի աներկբա է, որ սա ակնհայտ ռեւերանս է առ Ռուսաստան, բաց տեքստով էլ ներկայացվում է, որ հանդիպումը չեղարկվել է Ռուսաստանի համանախագահի բացակայության պատճառով։ Սա, սակայն, վտանգավոր, չափազանց վտանգավոր քայլ է, քանի որ այսպիսով Արցախը դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը որևէ կերպ չի բխում հայկական կողմի շահերից։
Բացի այն, որ Արայիկ Հարությունյանը բռնել է Ալիեւի ճանապարհը, ով մեկ օր առաջ Բաքվում խայտառակ կերպով եւս դեմարշ էր արել համանախագահների դեմ: Ճիշտ է Ալիեւն ավել քաղաքավարի էր գտվել, նրանց ընդունել էր, սակայ ասել, որ ՄԽ-ն այլեւս անելիք չունի եւ որ իրենք Ռուսաստանի հետ խնդիրն արդեն լուծել են պատերազմով: Բայց միթե մեզ համարը հարցը լուծված է, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի հացը մնում է օդում կախված: Եւ թվում էր, թե ամեն ինչ պետք է անեինք խնդրի կարգավորման եւ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով քննելու ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պրոցեսը: Ինչպես ասում են՝ հայը չի սովորում անգամ սեփական սխալների վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբին հեղինակազրկելու ոչ հայանպաստ այս քայլը մեզ վնասից բացի ոչինչ չի տալու:Միամտություն կլինի կարծել, թե Արայիկ Հարությունյանը նման քայլի է դիմել սեփական նախաձեռնությամբ, ակնհայտ է, որ նա Նիկոլ Փաշինյանից նման հանձնարարություն է ստացել: Իսկ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ մտել է վտանգավոր խաղի մեջ, որը նոր վտանգների առջեւ կարող է պետությունը կանգնեցնել։ Մի կողմից՝ նա իր ազդեցության տակ գործիչների ու խմբերի միջոցով հակառուսական ակցիաներ է կազմակերպում, օրինակ Սասնա ծռերին է փողոց հանում, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ին խնդրեն հարցը տանել իրենց ձեւաչափ, կամ մի օր առաջ սորոսական Հայկ Խանումյանին է Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ առաքելության դիմաց, մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանի միջոցով հարվածում է Մինսկի խմբին՝ հաճոյանալով Ռուսաստանին։ Այս մարդուն այսօր Արցախի կարգավիճակից եւ այլ հարցերից առավել իր աթոռն է հետաքրքրում, եւ եթե պահը թելադրում է լիզել ռուսական սապոգը, ապա դա կանի միանշանակ եւ աներկբա:

Անի Սահակյան

դիտվել է 1700 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am