Պարտքերի տակ ճռռալով

2020 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 մլն դոլար, իսկ 2021-ին, ըստ գալիք տարվա պետական բյուջեի, արտաքին պարտքը կհասնի 9.2 միլարդ դոլարի։ Այսինքն՝ գալիք տարվա համար պետական պարտքը կաճի 365 մլն դոլարով կամ, որ նույնն է, 4 տոկոսով:

Մեծ է հավանականությունը, որ արտաքին պարտքի աճն իրականում ավելի մեծ կլինի, քանի որ տնտեսության վիճակի վատթարացման և բյուջեի դեֆիցիտի մեծացման հետևանքով կառավարությունը ստիպված է լինելու նոր պարտքեր ներգրավել։ Հատկանշական է, որ 2020 թվականին պետական պարտքն աճել է ավելի քան 7 տոկոսով․ ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 533 մլն դոլարով։ Հետպատերազմական շրջանում, երբ դեռևս մեծ է նաև տարածաշրջանում Հայաստանի ներգրավմամբ նոր պատերազմի հավանականությունը, տնտեսության մեջ նոր ներդրումներ ներգրավելու հավանականությունը գրթե զրոյական է։ Սրան ավելացնենք, որ հարկերի հավաքագրումը անվիճելիորեն կնվազի անգամ այնպիսի ավանդական ոլորտներից, ինչպիսիք են տուրիզմն ու հանքարդյունեբերությունը։

Պատերազմական իրավիճակը խոչընդոտելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր երկիր։ Սոթքի ոսկու հանքի մեծ մասը պատերազմից հետո, ինչպես հայտնի է, փոխանցվել է Ադրբեջանին։ Իսկ այս հանքավայրը շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակում 4-րդ հարկատուն է, իսկ հանքարդյունաբերողների մեջ երկրորդ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Սոթքի ոսկու հանքը միայն 2020-ին վճարել է ավելի քան 16 մլրդ դրամի հարկ և ունեցել է 1654 աշխատող։ Հանքի հարկային մուծումները կարող են կրճատվել։ Ընդհանուր առմամբ թշնամուն է փոխանցվել նաև 30 ՀԷԿ, որը ևս ընդհանուր տնտեսական բալանսի վրա բացասական ազդեցություն կթողնի։ 

2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2020-ին պետական պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 69 տոկոսը, իսկ 2021-ին թվականին կառավարությունը կձգտի նվազեցնել այս ցուցանիշը՝ հասցնելով 67 տոկոսի։ Սակայն տնտեսության զարգացման նման թույլ հեռանկարի և տնտեսական գործուն ռեսուրսների կորստի պայմաններում ավելի մեծ է հավանականությունը, որ գալիք տարի ՀՆԱ պետական պարտք հարաբերակցության ցուցանիշը էլ ավելի կմեծանա՝ մեծացնելով պետության հուսալիությունն ու պարտքի կառավարումը։

Համաձայն «Պետական պարտքի մասին» օրենքի՝ պետական պարտքը պետք է կազմի առավելագույնը համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը։ Ընդ որում 60 տոկոս ցուցանիշը սահմանվել է Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո՝ մինչ այդ արտաքին պարտքի առավելագույն սահմանային շեմը ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով էր սահմանված։ Բայց հիմա մենք ունենք մի վիճակ, երբ արտաքին պարտքի առեվալագույն շեմն արդեն իսկ գերազանցված է։

Բացի այդ, 2021-ից սկսած, բավականին մեծանում է արտաքին պարտքի սպասարկման ծավալը։ Այսպես՝ գալիք 2021 թվականին պետական բյուջեի շուրջ 10,5 տոկոսը՝ թվային արտահայտությամբ 191,7 մլրդ դրամ, կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը /նախկինում վերցված վարկերի մարում և տոկոսագումարներ/։ 2020 թվականին նույն նպատակին ուղղվել է 166,7 մլրդ դրամ։ Եթե 2019-ին բյուջեից կառավարության պետպարտքի տոկոսներին ուղղվել է 157.5 մլրդ դրամ, այս տարվա համար սպասվում է 166.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար՝ 191.7 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ գալիք տարի կրթության, գիտության,մշակույթի և սպորտի ոլորտներին հատկացումները կազմում են պետական բյուջեի 8,5 տոկոսը, առողջապահությանը հատկացված է 6,2 տոկոսը։ Եթե հաշվի առնենք, որ առողջությունն ու կրթությունը ներդրում են մարդկային կապիտալի զարգացման և բարեկեցիկ ապագայի ուղղությամբ, ապա կարող ենք արձանագրել, որ մենք այսօր ավելի շատ միջոց ենք հատկացնում պարտքերի վճարմանը, քան թե ապագային և առողջությանը։ Իսկ ամենավատն այն է, որ տոկոսային հարաբերակցությամբ պետական պարտքի մեծացման միտումը գնալով մեծանում է։


Հայկ Դավթյան

դիտվել է 3758 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am