Ալիևը սկսեց «պասերով» խաղալ Փաշինյանի հետ

Նախօրեին Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին:

Ադրբեջանի նախագահի պահվածքը առավել քան ցինիկ էր: Նա մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան համակարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ։

Հանդիպման ժամանակ, տեսախցիկների առջև Ալիևը շեշտել է, որ համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, և ինքը նրանց չի հրավիրել: Ալիևի մոտ կես ժամ տևող խոսքում մեղադրանքներ հնչեցին Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների հասցեին, պնդեց` Ադրբեջանը խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ Մինսկի խումբը ոչինչ չի արել այս 28 տարիների ընթացքում։ «Ես բանակցային գործընթացին մասնակցում եմ վերջին 17 տարիներին։ Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց, և սա իրականություն է։ Ադրբեջանը ինքը լուծեց հարցը՝ հաղթելով հայերին ռազմի դաշտում», - ասել է նա։

Ալիևը համաձայն է ՌԴ նախագահի այն խոսքերի հետ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս պատմության գիրկն է անցել, այսինքն` այն արդեն «լուծված է», և որ ինքը «ցույց տվեց, որ հակամարտությունը հնարավոր էր և լուծվեց ռազմական ճանապարհով»: Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ ասել է, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը «կործանել է բանակցությունները, սադրիչ հայտարարություններով և գործողություններով իմաստազրկել դրանք»։

Հայկական կողմի պարտությունը որակելով ստորացուցիչ կապիտուլյացիա` Ալիևը նաև գովաբանել է իրեն՝ պնդելով, որ իր խոսքի տերն է եղել, «հենց կատարել են իր պահանջը, անմիջապես դադարեցրել է պատերազմը»։ «Եթե պատերազմը չդադարեցնեինք, բոլորը հասկանում են` ինչ կլիներ։ Հայկական բանակը ոչնչացված էր, բարոյազրկված։ Պատերազմի ժամանակ ես ասացի, որ մենք մտադիր չենք գրավել հայկական տարածքները, չնայած հասկանում եք, որ հնարավորություն ունեինք և դեռ ունենք», ասել է նա:

Իսկ այժմ հետաքրքրական դրվագը:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե՝ «պատերազմական հանցագործներ են նաև նախկին ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը», և որ Ադրբեջանը հաղթել է նրանց ստեղծած բանակին. «Սարգսյանը, Քոչարյանը ռազմական հանցագործներ են։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Նրանք ցանկանում են մեղքը գցել Փաշինյանի վրա։ Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, որ չի հասկանում միջազգային հարաբերությունները, ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, որ իր կյանքում անգամ մի կոլխոզ չի ղեկավարել։ Պետք չէ միայն նրան մեղադրել։ Այո, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ, բայց պատժվեց դրա համար։ Բայց մենք հաղթել ենք Սարգսյանի և Քոչարյանի ստեղծած բանակին»:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ալիևը իրեն բավական լկտի է պահում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նկատմամբ: Նա հիմա չեզոքացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, Ռուսաստանի խաղաղապահների ներկայության համաձայնել է, ու ասում է՝ «ոչ մի բանակցություն»:

Իսկ ինչ ասացին Էրդողանը մի քանի օր առաջ Բաքվում ռազմական շքերթի օրերին: Հայաստանին կոչ արեց «խելքը գլուխը հավաքել», «Ադրբեջանի հետ երկխոսել» ու «օգտվել տարածաշրջանային հարթակներից»:

Հիմա էլ Ադրբեջանի նախագահն է ասում՝ տարածաշրջանում այժմ բոլորովին նոր իրավիճակ է: Ալիևը կարևորել է համաձայնագրի այն կետը, որով երաշխավորվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ համարելով այն հաղթական ձեռքբերում։ Հայկական կողմը քար լռություն է պահպանում այս թեմայով: Եթե Հայաստանի տարածքում մենք չենք ունենալու վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ՝ դա նշանակում է Հայաստանի կորուստ:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ պատերազմի ավարտից մեկ ամիս անց առաջին անգամ հրապարակային Ալիևն ինչ-որ առումով պաշտպանեց Փաշինյանին, ցույց տալով, որ իր համար ավելի վտանգավոր նախագահներ են եղել հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քան՝ «կյանքում մի կոլխոզ չղեկավարած» Փաշինյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4267 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am