Թուրքին չհանձնված Արցախն ինչ է Փաշինյանի համար

Անցյալ շաբաթվա վերջին Արցախում, Հադրութի շրջանի՝ հայկական տիրապետության տակ մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի շրջակայքում տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական ուժերը սադրանքի են դիմել։ Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերը մտել են Հին Թաղեր և մոտեցել Խծաբերդ գյուղին։ Ավելի ուշ Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնեց, որ ադրբեջանական ուժերը գործողություններն այսօր արդեն շարունակել են Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական Բաքուն հակառակն է պնդում՝ իրենք են պատասխանել հայկական կողմի սադրանքներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ երեք ադրբեջանցի զինծառայող զոհվել է նոյեմբերի 26-ին Մարտունու շրջանում, ևս մեկը՝ դեկտեմբերի 8-ին՝ Հադրութում։

Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է՝ ադրբեջանական ուժերի գործողությունները հայկական բնակավայրերի ուղղությամբ նպատակ ունեն արժեզրկել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Արտաքին գերատեսչությունը նաև նշում է՝ Ադրբեջանը սադրանքները հրահրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության օրերին, և դրանք ուղղված են համանախագահների ջանքերի դեմ։ Նախարարության պնդմամբ՝ ադրբեջանական վերջին գործողություններն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն են։

ԱԳՆ-ն, կոչ անելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմին», ընդգծում է, որ պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում «ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր»։
Պարզից էլ պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ֆոնին, Բաքվում կայացած ռազմական շքերթից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ թույլ չեն տալու Արցախի կարգավիճակի շուրջ որևէ քննարկում:
Ալիևն արդեն մի քանի անգամ հասցրել է հայտարարել, որ թույլ չի տալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկում, և առհասարակ Ղարաբաղի խնդիրը ինքը լուծել է ռազմական ճանապարհով, այսինքն՝ ըստ նրա՝ Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է:

Հիմա հայկական կողմը, պատերազմում կապիտուլյացիայից հետո, ստացվում է, որ պետք է համակերպվի՞ Բաքվի՝ «ոչ մի բանակցություն» սկզբունքի հետ:

Բաքուն շանտաժ է անում, միջնորդների՝ տարածաշրջան գալու օրը նոր սադրանքների է դիմում Ղարաբաղում, մյուս կողմից հարվածի տակ դնելով ռուս խաղաղապահների արդյունավետության հարց հարուցելով: Ու որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանում էլ վերոնշյալ գծին «ձայնակցողներ» էլ կան, որոնք դժգոհ են ռուս խաղաղապահների աշխատանքի որակից:

Ինչ ասաց երեկ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում: «...նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո»: Բայց ավելի վաղ՝ նույն Փաշինյանի խոսնակը ոչ ավել, ոչ պակաս ասել էր, որ նշյալ խնդիրների առիթով ռուսներին է պետք դիմել, մեզնից հեռու մնացեք:

Ռուսներն, իհարկե, հասան նաև այդ թեժ կետ, ու հիմա իրավիճակը կայունացել է: Բայց մնում է բաց մի հարց՝ ո՞վ է զբաղվելու Ադրբեջանին չհանձնված Արցախի հայերի անվտանգության պահպանմամբ: Հայաստանն ի՞նչ գործառույթ է իրականացնելու, ի՞նչ պարտավորություն ունի Արցախի հանդեպ՝ անվտանգության տեսանկյունից:
Այսպես, ամեն մի առիթով Հայաստանից ասելու են՝ ռուսներին դիմե՞ք... Ռուսները Արցախը հայկական պահելու գործառույթ իրականացնելու պարտավորությո՞ւն են ստանձնել, թե՞ խաղաղապահ առաքելություն են պարտավոր իրականացնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3993 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am