Հերթական ձախողված պարտիան, ով շահեց, ով տուժեց

Արդեն հայտնի է, որ ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը՝ Երեմ Մարգարյանը:Նա այդ պաշտոնում նշանակվել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից՝ 2016 թվականի դեկտեմբերին: Այս ձերբակալությունը երեկվանից, երբ հայտնի դարձավ ձերբակալության փաստը, լրատվական տիրույթում վերլուծությունների նյութ է դարձել: Համարում են, որ սա հարված էր վարչապետ Կարեն Կկարապետյանին, սառը ցնցուղ վերջինիս համար, թափանցիկ ակնարկ, որ նրա նշանակած կադրերն էլ սուրբ չեն: Այդ վերլուծությունների հիմքում այն փաստն է, որ Մարգարյանը նշանակվել է Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, վերջինիս կողմից: Իսկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի ամենահավատարիմ եւ սիրելի կադրերից է, նա գործադիր տեղափոխվեց Գազպրոմից, որը ղեկավարում էր: Ավելին, թողնելով մոտ 30 հազար դոլարանոց ամսական աշխատավարձը նա եկավ՝ կանգնելու վարչապետի կողին: Հիշեցին նաեւ, որ դեպքը ՊԵԿ-ին վերաբերվող արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է ադրբեջանական խնձորների մատակարարումից հետո, որի առիթով բարձրացած աղմուկը դեռ չի մարել եւ այդ բացթողումը վերագրվում է կրկին ՊԵԿ-ի ղեկավարությանը: Լրատվամիջոցները արխիվներից հանեցին ձերբակալվածի անցյալի աղմկոտ էջեր՝ էլ ավելի համոզիչ դարձնելու Կարեն Կարապետյանի ձախողած գործունեությունը: Ըստ այդ նյութերի՝ 2010-2011 թվականներին Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար է կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել է սեփական մեքենաներով չգալ: Հյուրանոց ժամանելուց հետո հյուրերն անակնկալի են եկել՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց: Բայց մինչ Կարեն Կարապետյանի քաղաքական հակառակորդները պյուրոսյան հաղթանակ էին տոնում,չուշացավ Կարեն Կարապետյանի պատասխանը՝ կրկին լրատվական միջոցներով, որոնք հիշեցրեցին, որ իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:2012 թվականին Բեյբությանը ազատվել է այդ պաշտոնից, եւ հիմա զբաղեցնում է առողջապահական պետական տեսչության Երեւանի տարածքային կենտրոնի պետի պաշտոնը: Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է: Մի խոսքով՝ պարզվեց, որ իրականում «Բավրա» մաքսակետի ձերբակալված պետը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է: Այն, որ Վաչե Ղազարյանն է ՊԵԿ-ում եղանակ թելադրողը, դրա մասին գիտեն բոլոր, գիտեն նաեւ, որ ՊԵԿ-ում եւ հատկապես մաքսակետի պաշտոնում որեւէ պատահական մարդ չի կարող հայտնվել: Համակարգն ամբողջությամբ մենամարձր օղակի հսկողության ներքո է գործում, նշանակումները եւս: Այնպես որ Էդուարդ Շարմազանովը, հիրավի, չէր սխալվում ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում հայտարարելով, որ բոլոր ՀՀԿ-ականների, այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ղեկավարը Սերժ Սարգսյանն է, եւ դա քննարկման ենթակա չէ: Միայն թե այս ամենից հետո էլ ավելի ծիծաղելի է դառնում Շարմազանովի այն հայտարարությունը, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասություն չկա: Վերջին բոլոր գործընթացները այդ հակասությունների մասին են փաստում: Շաբաթներ առաջ էլ փորձ էր արվում ռուսատանաբնակ Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոն մականունով, ձերբակալությունը <<կոտրել>> Կարեն Կարապետյանի վրա, Ռոբսոնը մեկն է այն գործարարներից, որը Կարեն Կարապետյանի ներդրումների խմբակի անդամ է: Սակայն այդ ձերբակալության ժամանակ էլ լրատվամիջոցներում հրապարակվեցին Ռոբսոնի եւ Սերժ Սարգսյանի ներկայությամբ՝ տարիներ առաջ արված համատեղ լուսանկարը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի դեմ պայքարում հերթական ռաունդն է պարտվում: Վերջապես ՊԵԿ-ում Երեմ Մարգարյանով չի ավարտվում ապօրինի պաշտոնյաների շղթան, իսկ համակարգը առողջացնելու մտադրություն կա, ապա պետք է ձեռնարկել շղթայական ձերբակալություններ, որպեսզի արժանահավատ դառնան համակարգն առողջացնելու մղումները: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am