Հարություն Հալեպօղլյանը ծնվել է վաճառականների ընտանիքում:
Մինչև 5 տարեկանը ապրել է Ուրֆա քաղաքում,սակայն 1914-1915թթ.-ին Հալեպօղլյանների ընտանիքն ստիպված է լինում լքել հարազատ տունը: Գաղթի ճամփան բռնելուց առաջ տան մեծ հայրը ունեցած ոսկեղենը թաղում է թթենու տակ, հույսով, որ մի օր կվերադառնան ու ապրելու միջոց կունենան: Ճանապարհին Հարությունը կորցնում է ընտանիքը, քարավանում նրան ու փոքր եղբորը օգնում է թուրքից մազապուրծ եղած հորաքույրը:
Դեր Զորի անապատներում Հարությունը կորցնում է նաև փոքր եղբորը:Առ այսօր չգիտի՝ եղբորը կենդանիները հոշոտեցին, թե՞ նա կարողացավ փրկվել: Այդպես Հ. Հալեպօղլյանը մեծանում է արաբ-քրիստոնյայի ընտանիքում: Պատանի Հարությունը հաստատվում է Հալեպում, զբաղվում առևտրով: Հենց Հալեպում նա գտնում է հորաքրոջը, ում ևս կորցրել էր գաղթի ճանապարհին: Գտնելով հորաքրոջը՝ Հարությունը գտնում է իր ինքնությունը: Հարությունի երջանկությունը կրկնապատկվում է. հենց այդ ժամանակ է, որ նա ամուսնանում է, ընտանիք կազմում: Ցավոք ավագ որդին հիվանդությունից մահանում է, նույն հիվանդությունից մահանում է նաև ավագ դուստրը: Երեխաների մահից հետո, հուսալքված ընտանիքում նորից մանկան ճիչեր են լսվում: Հալեպօղլյանների ընտանիքում 7 երեխա են մեծանում՝ 5 դուստր, 2 որդի:
Այսօր նրանցից յուրաքանչյուրն աշխարհի տարբեր ծայրերում է: Սակայն նրանց միավորողը հայրենիքի կանչն է: Հավաքվում են իրենց հարազատ Հայաստանում, ծնողների պատգամը նրանց հոգում է. իրենք հայ են, իրենց միավորողը Հայաստանն է:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը