Երկու դավաճան քցողների բազառը

Նախօրեին համացանցում է հայտնվել մի սենսացիոն ձայնագրություն: Ձայնագրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը: Ռուսլան Իսրայելյանը արդեն հաստատել է, որ դա իրական խոսակցություն է՝ նշելով, որ չգիտի, թե ով է ձայնագրել եւ ով հրապարակել: Ըստ զրույցի՝ Արայիկ Հարությունյանը զրուցակցին բաց տեքստով գանգատվում է, որ 10 օր շարունակ Նիկոլ Փաշինյանին խնդրում է օգնության «մարդ ուղարկել», որ «Ստեփանակերտն ու Մարտունին փակի»՝ պաշտպանությունն ապահովի, սակայն Փաշինյանը մարդ չի ուղարկում:

Ռուսլան Իսրայելյանն Արցախի նախագահին հորդորում է «դրանց բացատրել», որ եթե Արցախն ուզում են հանձնել, մարդ չեն ուղարկում, ապա կգան Երևան ու բոլորին կկոտորեն՝ «նիկոլ-միկոլ, կնգյանավ-մնգյանավ»...
Եւ ահա, եւս մեկ դրվագ, որտեղ հիշատակվում է Նիկոլ Փաշինյանի կնոջ անունը: Առաջին անգամ Աննա Հակոբյանի՝ պատերազմի ընթացքում բասացական դերակատարման մասին խոսեց Մովսես Հակոբյանը :

Այս հարցազրույցը քաղաքական-հասարակական շրջանակներում ներկայացվեց այն լույսի ներքո, թե Արայիկ Հարությունյանն ինքն էլ Նիկոլ Փաշինյանի դեմ քայլ է անում եւ ուզում է մաքուրով դուրս գալ այս դավաճանական ծրագրից: Միանգամից ասենք՝ չի ստացվի:
Արայիկ Հարությունյանը ճիշտ կանի այս ամենի մասին հրապարակային խոսեր, պատերազմի ընթացքում  իրենց թույլ տված սխալների մասին, պատմի, որ պատերազմի դաշտում վիճակն օրհասական էր, մինչդեռ իրեն ինչ որ մարդիկ պարտադրում էին սուրճ խմել սահմանին, ցուցադրել հոլիվուդյան ժպիտը: Քանզի դա տեղավորվում էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի՝ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով տեղեկատվական հաղթարշավի շրջանակներում, այդպես էին խաբում հայ ժողովրդին: Արայիկ Հարությունյանը ճիշտ կանի խոսի, թե ինչու պատերազմից առաջ պետությանը վաճառեց իր տասնյակ հեկտար հողերը: Պատերազմից հետո էլ հաջողացրեց անգամ ՀԷԿ-երը վաճառել:
Իսկ կարող է Արցախը Ադրբեջանին մի քանի միլիարդով ծախելու գործարքում ինքը փայ ունի:
Խոսի պատերազմական դավաճանությունների եւ դավադրությունների մասին: Ասենք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առեղծվածային մահափորձի մասին, նա պետք է խոսի ու ասի՝ ում պատվերով դա արվեց եւ ինչու:

Թող պատմի եւ շատ մանրամասն՝ ինչպես Շուշին հանձնեցի Նիկոլի սիրելի Ալիեւին:

Հակառակ դեպքում նա կիսում է կատարվածի ատասխանատվությունը, իսկ նման ձայնագրություն սպրդելով ընդամենը ցույց տալիս, որ ինչ որ բան չեն կարողանում կիսել եւ իրենց բազառում ընտրել են շանտաժի լեզուն:

Անի Սահակյան

դիտվել է 9331 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am