«Ես կլինեմ նստած, Վարդան Այվազյանը, թե Պետրոսը, Նիկոլը հաստատ երկար ու երկար տարիներ նստելու է հայրենիքը, պետությունը քանդելու համար». Է. Շարմազանով

«Ակնհայտ է, որ հողատու, դավաճան Նիկոլը հոգեվարքի մեջ է: Հայրենիքը հանձնելուց հետո, դավաճան Նիկոլը և իր խունտան նախաձեռնել են այն մարդկանց որսը, որոնք չեն հանդուրժում ու պայքարում են հողատուի ռեժիմի դեմ, և դրանց շարքում է նաև նախկին նախարար Վարդան Այվազյանը: Ակնհայտ է, որ սա ունի քաղաքական ենթատեքստ. սրա նպատակն է Վարդան Այվազյանին խուզարկելով, ձերբակալելով, մինչ այդ մեզ ձերբակալելով , մեր շատ հանրապետական ընկերների, շատ ընդդիմադիրների ձերբակալելով փորձել լռեցնել»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշմանը, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բայց իրենք երազախաբության մեջ են, մենք չենք լռելու. նման ապօրինի ձերբակալություններով, նման շինծու քրեական գործեր սարքելով, նրանք ավելի են գրգռելու հասարակության առողջ հատվածի վրդովմունքը և ընդվզումը: Նիկոլը պետք է հեռանա. ես կլինեմ նստած, Վարդանը, թե Պետրոսը, Նիկոլը հաստատ երկար ու երկար տարիներ նստելու է հայրենիքը քանդելու, պետությունը  քանդելու, Ալիևին կիրթ ու կառուցողական անվանելու համար»,- շարունակեց Շարմազանովը:

Շարմազանովի համոզմամբ՝  Վարդան Այվազյանն այն գործիչը չի, որ ձերբակալություններից պետք է վախենա կամ իր կարծիքից ու պայքարից ետ նահանջի: «Ինչ է նշանակում գիշերն այնտեղ է եղել. հազարավոր մարդիկ են եղել: Ասել ես՝ երեք միլիոն վարչապետ կա, առանց ձեզ Ղարաբաղի հարց չեմ որոշի, 44 օր ասել  ես հաղթում ենք, վերջում մարդիկ ռուսական լրատվամիջոցներից իմանում են , որ արդեն կապիտուլյացիայի, «կզելու» պայմանագիր ես ստորագրել, թուրքի, Էրդողանի առաջ կզել ես, ամբողջ ազգին սարքել ես պարտվող, այ հողատու, բա ինչ պետք է  անեին, էդ մարդիկ չպետք է ընդվզեի՞ն: Քո քաղաքական մակարդակը, այ հողատու, Հրայր Թովմասյանի նվիրած ճտիկով գրիչից ու քո դաչայից գողացած օծանելիքի մակարդակից այն կողմ չի անցնում»,-ասաց ՀՀԿ խոսնակն ու հավելեց.  «Մենք պայքարելու ենք մինչև վերջ, վճռական ենք լինելու՝ լինենք ազատության, թե անազատության մեջ: Կոնկրետ Վարդանը որևէ խնդիր չունի, մեզ էլ են ձերբակալելու, ձերբակալեք հետո...եթե կարծում ես, որ այդ ձերբակալությունով մեզ պետք է լռեցնես, կամ Արցախը հետ ես բերելու այ հողատու, ձերբակալի»:

«Ընդդիմախոսներին ձերբակալելու փոխարեն, թող ծպտուն հանի Ալիևին ու Էրդողանին պատասխանի, որ ասում են Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, բայց քանի որ դուխ չունի, խելք էլ չունի , վախկոտի մեկն է,  իր դուխը միայն ընդդիմախոսներին ձերբակալելու մեջ է: Այդ գործելաոճը իրեն սպառել  է: Ամեն օր ակցիա ենք անելու, այնքան   ենք անելու, մինչև ռադդ քաշես, այս իշխանությունից գնաս, Հայաստանը, հայ ժողովուրդը չի հանդուրժելու քո նման հողատու ղեկավար, սա քաղաքական խնդիր չի, ոչ էլ կուսակցական, սա արժանապատվության խնդիր է: Նա, ով դուրս է գալիս փողոց, արժանապատվություն ունի, նա, ով պաշտպանում է դավաճանին, կրկնակի դավաճան է, ու հողատու»,-եզրափակեց Շարմազանովը:

դիտվել է 9316 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am