Ինչու է ԱԱԾ պետը կատարում Փաշինյանի պատվերները

 Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության մնալու ամեն մի օրը մեզ համար մեծ կորուստ է տարբեր առումներով՝ տարածքային, մարդկային, նյութական, բարոյահոգեբանական: Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Արցախի հարավում հարձակման է անցել եւ գրավել Թաղեր գյուղը, սակայն այս մարդը զբաղված է բացառապես սեփական աթոռի համար կռվով: Այսօր ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Մինչ այդ ԱԱԾ-ն ժամեր շարունակ խուզարկություն է իրականացրել Չարենցավանի ՀՀԿ գրասենյակում, ինչպես նաեւ Վարդան Այվազյանի բնակարաններում: Խուզարկությունից հետո նախկին պատգամավորին ձերբակալել են, ըստ փաստաբանի՝ Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը հայտնի կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրմանը հաջորդած բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:
Ակնհայտ է, որ սա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեմ ցույցերը ճնշելու, քաղաքական ռեպրեսիաների հերթական դրսևորումն են։ Վարդան Այվազյանն իր ընկերների հետ այս օրերին ակտիվորեն մասնկացում են Փաշինյանի դեմ ցույցերին, ակցիաներին, երեկ էլ ճանապարհ էին փակել, ու հիմա ԱԱԾ-ականներին քսի տալով բողոքավորների վրա, նրանց ուղարկելով բնակարաններ, Նիկոլ Փաշինյանը թերեւս հույս ունի՝ լռեցնել կամ վախեցնել իր դեմ խոսողներին, որ նրանք այլևս դուրս չգան փողոց ու չպահանջեն իր հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, նման հրամաններ տալու լրջագույն պատճառներ ունի, նա ամեն ինչ անելու է, որպեսզի մնա իր աթոռին, չկորցնի իշխանությունը, քանզի դա կարող է լինել ոչ միայն իշխանության կորուստ: Նա դավաճանաբար հանձել է Արցախը, զոհաբերել մի քանի սերունդ , նա մեր հայրենիքը ծախել է թշնամուն ու իր հեռանալուն պես կանգնելու է արդար դատաստանի առջեւ: Բայց ի՜նչ պատճառ ունի ԱԱԾ տնօրենը, որ կատարում է այս դավաճանի պատվերները: Միթե այս մարդիկ մտածում են, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում մնալու շանս ունի եւ շարունակում են ծառայությունը: Միթե այս մարդկանց մտքով չի անցնում, որ վաղը Նիկոլ Փաշինյանը գնալու են եւ նրա հետ պատասխանատվության առջեւ են կանգնելու բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են դավաճանին:

Վերադառնալով Վարդան Այվազյանին առաջադրված մեղադրանքին, նշենք, որ մեր տեղեկություններով՝ նշված օրը պարոն Այվազյանը իբրեւ ՀՀ արժանապատիվ ու հայրենասեր հայերից մեկը ներկա է գտնվել կառավարության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային , սակայն նա շքամուտքից առաջ չի բարձրացել: Ինչ է նա դրա իրավունքը չունե՞ր, չէ որ Նիկոլ Փաշինյանն էր վարչապետ դառնալուց հետո հայտարարել, որ կառավարությունը քաղաքացիների տունն է, երբ կուզեն, կգան իրենց տուն:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հպատակ իրավապահ ստրուկները պետք է ապացուցեն՝ Այվազյանը որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի տանտիրոջ իրավունքով է այդ պահին կառավարությունում գտնվել, թե եղել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Անի Սահակյան

դիտվել է 6094 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am