Էրդողանը նոր գործարք է առաջարկել Փաշինյանին. «Պասերով» աշխատում են

Եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երեկ մասնակցում էր Բաքվում կազմակերպված զորահանդեսին: «Հայաստանից սպասում ենք վճռական քայլեր: Ցանկանում ենք, որպեսզի հայերն ազատվեն սփյուռքի ճնշումից, թշնամության փոխարեն ցուցաբերեն բարիդրացիական հարաբերություններ: Եթե հայ ժողովուրդը եզրակացություններ անի Ղարաբաղում տեղի ունեցածից, դա կհանգեցնի տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի»,- ասել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտապես կառաջնորդվի մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ցավը մեր ցավն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը» բառերով»: «Ղարաբաղի 30 տարվա օկուպացումը սպի էր Թուրքիայի համար: Եվ այսօր մենք միասին նշում ենք Ղարաբաղի ազատագրումը: Մենք շատ հպարտ ենք ձեզ հետ լինել այս տոնական օրը»,- ասել է Էրդողանը

Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ «տարածաշրջանում անվտանգության հարթակ» ստեղծելու մասին Բաքվի նախաձեռնությանը: Այդ մասին Էրդողանն ասել է Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ընթացում՝ նախագահի օդանավում գտնվող լրագրողներին:

«Պարոն Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իմ կարծիքն է հարցրել, ես ասացի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը գաղափարը դրական է գնահատել, կարևոր է, որ ես եմ տամ դրական գնահատական, այդ թեմայով նույնիսկ Վրաստանի հարցն է բերվել օրակարգ»,- ասել է Էրդողանը: Նրա փոխանցմամբ, «եթե Հայաստանը միանա այդ հարթակին, ապա Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնց ավարտին Էրդողանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Բաքուն և Անկարան պետք է ձևավորեն տարածաշրջանում համագործակցության նոր՝ բազմակողմ հարթակ»:

Այսպես, Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը: «Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները», - Reuters գործակալության փոխանցմամբ Բաքվում, Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը։
Ահա, Փաշինյանի կապիտուլացված Հայաստանին Էրդողանը հերթական «կոնֆետն» է ցույց տալիս:

Բայց պարզ է, թե որն է Էրդողանի նպատակը: Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է ոչ միայն Արցախը գրավել ու Արցախի հայությանը ցեղասպանության մատնել, այլև թուլացնել Հայաստանը և շարունակել ցեղասպանության քաղաքականությունը:
Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի ու Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները:

Մինչդեռ երեկ Բաքվում կայացած ռազմական շքերթից հետո 8-9 ժամ անց միայն պաշտոնական Երևանն արձագանքեց Էրդողանի ու Ալիևի՝ Հայաստանի հանդեպ վիրավորական հայտարարություններին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, որ երեկ Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, անդրադարձել է նաև Հայաստանի տարածքին՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Իսկ Էրդողանը հիշեց Էնվեր փաշային, նշելով, թե նրան հոգին փառավորվեց վերջապես:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ուշ երեկոյան անդրադարձավ Բաքվում հնչեցրած վերոնշյալ հայտարարություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»:

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, «ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»: «Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության», - ընդգծել է Մանե Գևորգյանը:

Նա նշել է նաև, որ խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության «ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից»։ «Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», հավելել է վարչապետի խոսնակը:

Իսկ շատախոս Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու Էրդողանին ու Ալիևին... Թե՞ թուրքերի հետ առևտուր անելու, «բարեկամություն» անելու գաղափարը ավելի գայթակղիչ է: Դա է՞ պատճառը, որ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ երկխոսություն սկսելու մեսիջներ հնչեցրեց:

Փաստորեն, Փաշինյանի ու Էրդողանի իշխանություններն, այսպես ասած, «պասերով» աշխատում են պատերազմից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7902 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am