Դավաճանի թիկունք պահողները․ Հայկ Գրիգորյան ծավալներդ առել ո՞ւր ես թաքնվել

Հայաստանում հետպատերազմական իրավիճաը օրեցօր լարվում է, բայց ուժային կառույցի ղեկավարներն ու այս համակարգի բարձրաստիճանները, թերեւս, չեն հասկանում պահի լրջությունը եւ չեն պարտադրում Նիկոլ Փաշինյանին հեռանալ, կամ առնվազն Մովսես Հակոբյանի հրապարակած փաստերով քրեական գործ հարուցել այս դավաճանի նկատմամբ: ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի պարագան որոշակիորեն հասկանալի է, եւ նա Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է եղել հեղափոխության ամենասկզբից, քանզի նա Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է եւ կարելի է ասել հատուկ ներդրված այս իշխանության մեջ:

2018-ի մայիսից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն իրավագիտության մեջ հիմնադրեց մի ճյուղ, եւ այն որեւէ աղերս չունի իրավունքի հետ:
Սասունխաչատրյանական իրավագիտության մասին, անշուշտ, դեռ երկար են խոսելու, միգուցե տասնամյակներ ու դարեր, վստահ ենք նաեւ, որ Մխիթար Գոշը գերեզմանում մի քանի տակ շուռ կգար՝ լսելով, թե իր անվան շքանշանով ով էր պարգեւատրվում բոլորովին վերջերս՝ պատերազմից հետո: Երկուսուկես տարվա կտրվածքով մենք իրավաբանության եւ արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ տեսանք։ Անմեղության կանխավարկածի, արդար եւ ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։

Այդ ոտնձգությունների հեղինակների առաջամարտիկն, իհարկե, Սասուն Խաչատրյանն է: Այս մարդու գերխնդիրը երկուսուկես տարի շարունակ սեւերին ամեն գնով նստացնելն էր ու նա չէր խնայում իր ֆանտազիաները նրանց դեմ աներեւակայելի գործեր հարուցելով: Նա չխնայեց անգամ պատերազմի հերոսներին, Արցախն ազատագրած գեներալներին: Բայցեւայնպես, Սասուն Խաչատրյանին իջեցրած ամենամեծ եւ գլխավոր պահանջը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն էր: Թե ինչպես նա կարեց Մարտի 1-ի գործը ու ինչ այլանդակություններով, որոնք հեռու են իրավաբանությունից, մենք բազում անգամներ ենք խոսել: Այսօր արդեն պարզ է, որ այս մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցակիցները, նշանակման առաջին իսկ օրվանից աշխատել են Արցախը հանձնելու իրենց ծրագրի վրա, ավելի ճիշտ այն ծրագրի, որը համատեղ մշակվել էր Սորոսի ու Թուրքիայի կողմից:

Այս մարդիկ ոչ մի բանի առջեւ չկանգնեցին եւ դրա մասին իրեղեն ապացույցներ կան, որպիսին 2018-ի սեպտեմբերին հայտնի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները քննարկում էին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու և Յուրի Խաչատուրովին կալանքի տանելու թեմայի մանրամասները։ Զրույցում մանրամասներ ի հայտ եկան նաև, որ այդ ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով և որ այդ ամենի կատարողն ու ճարտարապետն է Սասուն Խաչատրյանը։

Ինչեւէ, եթե նրա պարագան որոշակիորեն հասկանալի է, ապա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում մյուսների լռությունը: Ասենք ինչն է խանգարում իր կաբինետում թաքուն ծվարելու եւ քաղաքական պատվերներ կատարելու փոխարեն հրաժարականի դիմում ներկայացնի Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը: Առաջին օրվանից անսեռ եւ անհասկանալի ձեռագիր դրսեւորած այս քառակուսի գույքը իր մեծ ծավալներն առել ու թաքնվել է հայրենիքի դավաճանի, առնվազն հինգ հազար երիտասարդի կյանք խլած դավաճանի թիկունքում: Կամ ինչ է մտածում ԱԱԾ ղեկավարը, արդյոք այս պահին Հայաստանի համար կա ազգային անվտանգության ավելի մեծ սպառնալիք, քան Նիկոլ Փաշինյանն է: Ալիեւի հայտարարություններն ու այս դավաճանի խորրդավոր լռությունը միթե բավարար չէ հասկանալու համար, որ այո, շուտով սա ապացուցելու է, որ թե Սեւանը, թե Երեւանը եւ Զանգեզուրը Ադրբեջան են եւ վերջ: Դե իսկ գլխավոր դավաճանի, ասել է թե՝ դատախազի մասին խոսքերն ավերոդ են: Այս մարդը իր աթոռի համար հայրենիքից բացի, կարող է հարազատներին էլ դավաճանել:

Անի Սահակյան

դիտվել է 6116 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am