Արցախի դիմաց 5 մլրդը Նիկոլին տվել են, ինչ կուզեն՝ կասեն

 

Արցախի անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրը՝ դեկտեմբերի 10-ին, այսինքն՝ մեր ազգային հպարտության և ինքնության վերագտնման օրը ստիպված էինք դիտել Բաքվի ռազմական շքերթը։ Ալիևն ու Էրդողանը վայելում էին իրենց հաղթանակը․ շքերթի էին հանվել հայկական սպառազինությունն ու զիտեխնիկան, որը թշնամին առգրավել էր Արցախում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայ ռազմագերիներին հրապարակ չեն հանել միայն Կրեմլի միջամտության հետևանքով։ Ալիևն իր ելույթում բացահայտ հայտարարել է, որ իրենց ախորժակը գնալով բացվում է՝ իրենք դեռ Սյունիքը, Սևանն ու Երևանն էլ են ուզում վերցնել։ Ալիևն ասել է, որ Էրիվանը, Զանգեզուրն ու Սևանը իրենց պատմական տարածքներն են։ Էրդողանն էլ հայ ժողովրդին պատմությունից դասեր քաղելու ցինիկ կոչեր է արել՝ հայտարարելով, թե Բաքվի զորահանդեսի օրը Էնվեր փաշայի հոգու լուսավորման օրն է։
Համազգային այս ստորացմանը պաշտոնական Երևանի կողմից որևէ հակադարձում չի արվել՝ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ կառավարությունը որևէ կերպ չեն արձագանքել այս աննախադեպ խայտառակությանը։ Միայն օրվա վերջում Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ինչ-որ տեքստ է հրապարակել Բաքվում տեղի ունեցած հրապարակային լկտիության անթույլատրելիության մասին։ Հասկանում են չէ՞, ինչ ողորմելի վիճակում է պետական իշխանությունը։ Մեզ ծաղրում են Էրդողանն ու Ալիևը, նրան պատասխանում է ոչ ավել-ոչ պակաս Մանե Գևորգյանը, որը, մեղմ ասած, ոչ ոք է քաղաքական նման կոնֆիգուրացիայում։ Սա զուտ նիկոլասեր զոմբիների համար մտածված էժանագին մանիպուլիացիա է, որ նրանք փոքր ինչ մխիթարված զգան։ Իրականում մենք՝ որպես ազգ ու պետություն, որբի գլխի կարգավիճակում ենք, որին ով ինչպես կարողանում տրորում է։
Որտե՞ղ է բոլորիս ասֆալտին փռող ու պատերին ծեփող ճղճղիկ վարչապետը։ Նիկո՛լ, մեռե՞լ ես, դուխ արա, գոնե պատասխանի՛ր Էրդողանին ու Ալիևին, արդեն Երևանը վերցնելու մասին են խոսում, ցեղասպանության հեղինակին են փառաբանում, համրացե՞լ ես, գոնե մի հատ լայվ մտի, թե՞ 5 մլրդը Արցախի համար տվել են, ինչ կուզեն՝ կխոսեն։ Հերթը Սյունիքի՞նն է․․․․
Գոնե գիտես, որ իր գոյության 100 տարիների ընթացքում Ադրբեջանը երբեք հաղթանակ տոնելու առիթ չէր ունեցել։ Դո՛ւ, հենց դո՛ւ էիր այն առաջինը, որ հաղթանակ նվիրեց Ալիևին։ Դո՛ւ, հենց դո՛ւ էիր այն առաջինը, որ բանտարկեցիր Ալիևին ու նրա հորը պարտության մատնած Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանին, և հիմա ստանում ենք պատասխանը։ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին ահուսարսափի մեջ պահած բոլոր հերոոսներին հերթով ոչնչացրիր, գեներալ Մանվելին տուշոնկաներով խայտառակեցիր, /չնայած որ երկուսուկես տարվա ընթացքում մեղքն ապացուցող բավարար հիմքեր չեն ներկայացվել/, բոլոր գեներալներին, ում ինչպես կարողացար, նսեմացրիր, և հիմա մենք բոլորս ստանում ենք քո հեղափոխական տականքության պատասխանը։
Հիմա մեզ հրապարակավ ստորացնում է թշնամին, մենք խայտառակված ենք աշխարհում, որովհետև դու Ադրբեջանին նվիրեցիր 192 բնակավայր, որոնցից 120-ը, այդ թվում՝ Քարվաճառը հանձնեցիր առանց կռվի: Դու մեզ զրկեցիր Շուշիից, մենք քո շնորհիվ այլևս չունենք մայիսյան եռատոն, չունենք Հադրութ։ Դու կազմաքանդեցիր հայոց բանակը, դու մահվան տարար մեր 5000 լուսավոր տղաներին, 10 հազար վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների ու հարյուրավոր գերիների հարազատներին սգավոր ու դժբախտ դարձրիր։ Դու արժանի ես կոչվել Ադրբեջանի ազգային հերոսի՝ քեզ արժանի կոչմանը։ Գնա Բաքու և ստացիր պարգևդ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին գուցե սխալմամբ քեզ հավատում էին, սակայն այսօր էլ դեռ շարունակում են պաշտել, թող վայելեն այն Հայաստանը, որ դու բերեցիր քո հեղափոխությամբ։ Թող վայելեն՝ հիշելով, որ իրենք ապրում են քո խոստացած երջանիկ Հայաստանում, և իրենց զգում են անասելի հպարտ, որովհետև, դո՛ւ, հենց դո՛ւ ես իրենց հողատու վարչապետը, Նժդեհի ասած հայի տականքը։


Հայկ Դավթյան

դիտվել է 3252 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am