«Պարտվել ենք, երբ ապավինել ենք այլոց դատին». Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանւթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը. «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի ժամանակաշրջան, երբ վտանգված չլինեն մեր հինավուրց պետության գոյությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը: Դարեր շարունակ մենք գոյության պայքար ենք մղել՝ հանուն մեր հայրենիքի, հանուն ազատ, անկախ ապրելու մեր իրավունքի: Պարտվել ենք, երբ ազգի բովանդակ ուժերը միավորելու փոխարեն ապավինել ենք այլոց դատին՝ արդարություն ակնկալելով: Եվ հաղթել ենք, երբ ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք մեր ազատությունը՝ կողք կողքի կանգնած, ուս ուսի տված, մի բռունցք, մի սիրտ ու հոգի դարձած պարտության մատնելով թշնամուն: Հայոց միասնության, հայոց ոգու անպարտելի ուժի մասին են վկայում նաև Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, երբ մեր ժողովուրդը, ցեղասպանության թարմ և արյունոտ վերքերից դեռևս չապաքինված, զարկված ու զրկված, զինվեց ու դուրս եկավ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ, որոնք մայիսի 15-ին մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ Հայաստանի և համայն հայութան սիրտը: ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ սա էր օրվա հրամայականը: Եվ հայ ժողովուրդը կատաղի մարտերում նվաճեց իր ազատությունը՝ մահվան դատապարտելով թշնամուն: «Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարեց անկախ պետություն և ստանձնեց իշխանության պատասխանատվությունը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին» (հետագայում՝ խայտառակ պարտությունը հիշելիս, թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է. «…Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»)։ Սիրելի´ հայրենակիցներ, եկե´ք ուրեմն հավատանք մեր գենի զորությանը, սիրե´նք ու պաշտպանե´նք միմյանց, մեր հող հայրենին՝ դառնալով հայոց նորանկախ պետությունների և մեր ժողովրդի հավերժության երաշխավորը»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am