Վերջ. Էրդողանն ու Ալիևը պայթեցրեցին Փաշինյանի թրքասիրությունը

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն էր, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, երբ արցախցիների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացվեց զորահանդես՝ Ղարաբաղում «տարած հաղթանակի» համար:

Ալիևն ու Էրդողանը կողք-կողքի կանգնած, ուս-ուսի տված «վայելում» էին Արցախից առգրավված զինտեխնիկան՝ երջանիկ հայացքներով:
Իսկ ինչ եք կարծում, պատերազմի ավարտին՝ Բաքվում հնչե՞լ են հայերի հետ խաղաղ ապրելու ելույթներ, ինչպես վերջին օրերին հնչում են Հայաստանում՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների կողմից...

Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար: Նա հայտարարել է, թե իբր Զանգեզուրը, Սևանն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներն են: Ալիևը նշել է՝ իբր «ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել է այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այդ տարածքներում, հետո տեղահանվել իրենց պատմական հողերից»:

Այսինքն, տասնամյակներ շարունակ Արցախի տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո հիմա Ալիևը հստակ ներկայացնում է իր հետագա նպատակները՝ Էրդողանի կողքին կանգնած: Պաշտոնական Բաքվի հաջորդ նպատակը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն են
Բաքվում անցկացվող շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունն, իհարկե, անթաքույց քաղաքական և ռազմական աջակցություն էր Ադրբեջանին:

Ի դեպ, Էրդողանն էլ ելույթ ունեցել շքերթի ժամանակ, և ինչ ե՞ք կարծում ում է հիշել...

Նա հիշել է Էնվեր փաշայի հոգին, որն ըստ նրա այսօր փառավորվել է:

Ի դեպ, լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա ռազմական շքերթին մասնակցելու նպատակով Թուրքիան Բաքու է ուղարկել 2783 զինծառայողներ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տվյալների՝ ունի զոհեր վերջին պատերազմում:

Իսկ ինչ եք կարծում, թուրք զինվորականները վերադառնալո՞ւ են Թուրքիա, թե՞ մնալու են Ադրբեջանի տարածքում:

Ինչ պետք է անի Հայաստանը: Միանշանակ պատրաստվի պատերազմի, այլ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «չարչիության»: Իսկ Փաշինյանի իշխանությունը, որը կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել՝ ունա՞կ է դա անել: Միանշանակ՝ ոչ:
Ուրեմն ՀՀ հասարակության թիվ մեկ անելիքն է՝ Փաշինյանին ճանապարհել ու պատրաստվել պատերազմի՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական համաձայնագրերով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12495 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am