Նիկոլի ջախջախած ու անբարեկամ Հայաստանը. Հարևանների ձայնը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր անդրադարձել է Մոսկվայի հասցեին վերջին շրջանում Արևմուտքից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանց զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածքում ծավալվող ճգնաժամերին։

«Վերջին շրջանում մեզ մեղադրում են, թե մենք միջամտում ենք Բելառուսի ներքին գործերին, մեղադրում են նաև, որ մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ընդդեմ Արևմուտքի», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև ասել է․ - «Պնդումներ են հնչում նաև, որ մենք իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ [Հարավկովկասյան] տարածաշրջանը բաժան-բաժան անելու մասին՝ միայն թե այնտեղ չամրապնդվեն Արևմուտքի դիրքերը»։ «Այսպիսի տրամաբանություն և հոգեբանություն է այժմ տիրում ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող առաջատար վերլուծաբանների մոտ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Իրականում, պատերազմում Փաշինյանի իշխանության տարած պարտության արդյունքում մենք հայտնվել ենք իսկապես բարդ իրավիճակում: Գերտերությունները մշտապես ունեցել են իրենց շահերը և շարունակելու են սպասարկել այդ շահերը:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք պետք է իսկապես ընտրություն կատարենք՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Կամ՝ Ռուսաստանի հետ ամրապնդում ենք Հայաստանը, կամ դառնում թուրքական գավառ: Էրդողանի նպատակները շատ հեռուն գնացող են՝ Վրաստանի, Իրանի նկատմամբ էլ գոյություն ունեն հավակնություններ:
Այս վիճակում, ինչ է մնում Հայաստանին՝ քան Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը, ինչը Փաշինյանը ոչ միայն չի կարող, այլև նրա կառավարող արտաքին ուժերը՝ թույլ չեն տա:

Պատահակա՞ն է, որ այսօր Հայաստանի երկու մյուս հարևանները՝ Իրանն ու Վրաստանն էլ են հստակ Ադրբեջանին պաշտպանում:

Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, երեկ երեկոյան Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման՝ մասնավորաբար պատերազմից տուժած տարածքների վերականգնման,Հարավ-Հյուսիս տրասնպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։ Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Շամխանին նշել է․ - «Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը»։

Ո՞ւր են Փաշինյանի դիվանագիտական արդյունքները Թեհրանի ու Թբիլիսիի հետ: Փաշինյանը Հայաստանին տարավ կապիտուլյացիայի ոչ միայն ռազմի դաշտում, այլև դիվանագիտական ճակատում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3970 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am