Հայաստանը «պայթում է», Ջանջուղազյանը` զվարճանում

Տնտեսական առումով 2020 թվականը ավելի լավատեսորեն էր նախատեսվել, սակայն կորոնավիրուսը, իսկ այնուհետև նաև պատերազմը բացասական հետևանք թողեցին՝ հարցականի տակ դնելով թե՛ ընթացիկ տարվա բյուջեի կատարումը, թե՛ գալիք տարվա հնարավորությունները:

Թե կոնկրետ որքան կկազմի այս տարվա անկումը, դժվար է ասել։ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը չի ավարտվել, սակայն 2021 թվականին կարելի է ակնկալել վերականգնում: Ինչպես ասում են՝ ասել է, հո չի ստարագրել․ «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն անցել է: Սպասվում է, որ վերականգնումը կսկսվի 2021 թվականից, բայց կոնկրետ երբ կսկսվի և որքան կտևի, առայժմ հայտնի չէ»,- ասաց Ջանջուղազյանը: Վերականգնում 2020 թվակա՞նի, թե՞ մինչկորոնավիրուսային և մինչպատերազմական շրջանի համեմատ։ Այս մասին նախարարը լռել է։ Թերևս նա գալիք տարի, եթե իհարկե, մինչ այդ շարունակի մնալ պաշտոնին, կներկայացնի իրավիճակը 2020 թվականի համեմատ, թեպետ անգամ այս դեպքում դժվար է կանխատեսել, թե բարելավում կլինի։

Նախարարն արդարացել է, թե կորոնավիրուսը ցնցում էր ամբողջ աշխարհի համար։ Ըստ նրա՝ եթե մինչ այդ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կանխատեսվում էր տնտեսության աճ, ապա արդեն վերանայված կանխատեսումները միանգամայն հակառակ պաատկեր ունեն: Տնտեսության և բյուջեի վրա բացասական հետևանքներ են թողել նաև Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: «Նման պայմաններում մենք երկու անգամ վերանայել ենք 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ոչ մի անգամ չենք քննարկել ծախսերի կրճատման մասին առաջարկները»,- հայտարարել է ֆինանսների նախարարը: Իսկ ինչի հաշվին են ապահովվելու այդ ծախսերը, որոնք ի դեպ 7 մլրդով ավելացել են։ 2021 թվականի պետբյուջեի ծախսերը, նախապես ծրագրված 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի փոխարեն կկազմեն 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ: Այսինքն՝ 7 մլրդով ավելի շատ։ Այլ կերպ ասած՝ ի սկզբանե նախատեսված պրեմիաների ֆոնդը ևս մնացել է անսասան՝ պարգևատրումների 21 տոկոս աճ լինելու է՝ ոչինչ չեն կրճատել, որոշ ծախսեր, ելնելով իրավիճակից, ավելացրել են։
Արդեն ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեն թերակատարվում է, տարբեր գնահատականներով՝ մոտ թերակատարումը կկազմի մոտ 17 տոկոս։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի 3-րդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն, նախնական տվյալներով, գրանցել է 9,1 տոկոս անկում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ի սկզբանե 2020 թվականին տնտեսական աճը նախատեսված էր 4,8 տոկոս, սակայն ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները, վերանայվեց տարվա արդյունքներով 6 տոկոս անկման ուղղությամբ: Իսկ վերջին կանխատեսումներով՝ անկումը կարող է հասնել 7,9 տոկոսի:
2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակում տնտեսական աճը նախատեսված էր 4,8 տոկոս, սակայն հետագայում ամրագրվել է 3,2 տոկոս։ Այսինքն՝ անգամ խիստ լավատեսական սցենարի դեպքում, եթե իրողություն դառնա Նիկոլ Փաշինյանի կառավարության կանխատեսումը, և հաջողվի նախանշված աճն ապահովել, ապա 2021-ի վերջին մենք, 2019-ի համեմատ, 3,5 տոկոս անկում կունենանք։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ բյուջետային ծախսերի աճը ոչ միայն 2020 թվականի, այլ անգամ 2019 թվականի համեմատ, պետության համար լրացուցիչ բեռ է դառնալու, որովհետև դրա արդյունքում անխուսափելի է դառնում դեֆիցիտի մեծացումը։ 2021-ին կունենանք բյուջեի մեծ դեֆիցիտ, որը կկազմի ՀՆԱ 5,3 տոկոսը: Իսկ ընթացիկ 2020 թվականին դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 7 տոկոսը։
Իսկ դեֆիցիտի մեծացումը բերելու է արտաքին պարտքի մեծացման, քանի որ ճեղքվածքը փակելու այլ ճանապարհ, կարելի է ասել, չկա։ Ներքին պարտքով հնարավոր չէ դեֆիցիտ ֆինանսավորել։ Բայց նաև շատ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականին ոչ մի աճ էլ չենք ուեննա, քանի որ հետպատերազմական իրավիճակով, նոր պատերազմի և ներքաղաքական ցնցումների ռիսկով պայմանավորված՝ ներդրումներ ակնկալելն իրատեսական չեն։ Անգամ Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն հուժկու պայքարը ներդրումներ չապահովեց։ Հիմա առավել անբարենպաստ վիճակ է, և միայն ուղղակի անհուսալի ռոնմանտիկը կմտածի Հայաստանում փող ներդնելու մասին։ Իսկ փող ունեցողները նման արկածների, որպես կանոն, չեն գնում։ Բայց կարևորը պրեմիաները լինելու են։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2001 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am