Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում «խրախճանք» են կազմակերպել

Արցախը թուրքին հանձնած, հետևողական քայլերով բանակը ոչնչացրած, հայրենիքի պաշտպանունակությունը զրոյացրած Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում մնալը հայությանն ուղղված վիրավորանք է: Նրա ամեն մի «պաշտոնական ելույթ» ուղղակի արհամարհանք է,մի նոր հարված մեր ժողովրդի ազգային արժանապատվությանը և ինքնահարգանքին: Թվում էր, թե ցանկացած բանական մարդ նոյեմբերի 9-ից հետո պետք է մերժեր այս ապազգային տարրին, նրան չհանդուրժեր եւ ոչ մի հարթակում՝ լինի դա ԱԺ-ի ամբիոնը, թե մեկ ուրիշ վայր: Թվում էր, թե նրանից լսելու ենթակա մեկ արտահայտություն կա «Հրաժարական եմ տալիս այս պաշտոնից», բայց արիուտես Էդմոն Մարուքյանն ինչպես բոլոր իշխանության ժամանակներում հավատարիմ է իր քաղաքական չարչի տեսակին, եւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին ողջ թիմով ներկայացել էր, լեգիտիմացրել հողատու դավաճանի գոյությունը եւ տվել հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը անվերջ արդարանա՝ մեղքերը բարդելով այլոց վրա:

Նիկոլ Փաշինյանին խիստ հարգալից տոնով հարցեր տվող եւ նրա առջեւ արտահայտվելու լայն հորիզոն բացող մարուքյանականները եւ անձամբ ինքը, թերեւս հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ավելի մեծ գին կվճարի, որը հետ կպահի հողատուի հրաժարականը պահանջելու գործընթացից: Էդմոն Մարուքյանը չի հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արդեն մեկ ամիս է իշխանություն չունի, նա քաղաքական դիակ է եւ իր արածը ԱԺ-ում պարզունակ դիակապտություն, կամ ավելի ճիշտ խրախճանք ժանտախտի ժամանակ: Խրախճանքի մեջ գտնվողը Նիկոլ Փաշինյանն էր, ով հերթական հնարավոությունն էր ստացել լեգիտիմության պայմաններում արտահայտվելու, քանզի նոյեմբերի 9-ից հետո նրան մերժում են ամենուր, ժողովրդի վարչապետը հանրային վայրեր է դուրս գալիս մի քանի տասնյակ թիկնապահների եւ հատուկ ջոկատայինների ուղղությամբ: Իհարկե, պատմությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ Մարությանին է իր տեղը ցույց տալու,բայց լսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, չես կարող չկարեկցել նրան: Ինչ է ասում այս հողատուն: Նիկոլ Փաշինյանն ասում է , թե իբր Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ: Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու հրաժարական չի ներկայացնում այն դեպքում, երբ իր հրաժարականն են պահանջում Հայաստանի Հանրապետության բոլոր չորս նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մտավորականների ու մշակութային գործիչների մի մասը և այլոք: «Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անընդհատ առաջարկում են սցենարներ` ժողովրդին անվերադարձ դուրս թողնելու քաղաքական գործընթացից: Առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, որովհետև առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ իր հրաժարականը պահանջողներն այն մարդիկ են, որոնք 2018թ. հունիսից արդեն իր հրաժարականն էին պահանջում և հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի:
Դուք հասկանում եք, այս մարդը հայրենիքը վաճառելուց հետո էլ դեռ չի հրաժարվում պահանջատիրական նկրտումներ դրսեւորել, հարցադրումներ հնչեցնել, ցինիկաբար ասել, թե իր հրաժարականը ժողովուրդը չի պահանջում: Իյա, իրոք: Դե, եթե ինքն է վայելում ժողովրդի իշխանությունն, ինչու է շրջում հարյուրավոր թիկնապահերով, ինչու են նրանք Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի միջից զենք պահում նրա հրաժարականը պահանջող ցուցարարների վրա: Նորմալ հասարակությունում նրան մեկ օր թույլ չէին տա մնալ իր պաշտոնին, չէին էլ սպասի իրավական դդատաստանին, բայց մեզ մոտ այս չարքը երկուսուկես տարի այնքան է լվացել մարդկանց ուղեղները, որ դեռ նիկոլի աղանդի կայուն հետեւորդներ կան, իսկ ինքն էլ շարունակում է իր մեդիտացիաները: Հիմա օգտվելով այս իրավիճակից դավաճան հողատուն վերջին թպրտոցներն է արձակում իր պաշտոնում, ժամանակ է ձգում, որ Սյունիքը հանձնի, ապա անցնի մյուս մարզերին, սա հասկանալի է: Չնայած որեւէ մեկի մտքով մինչեւ մեկ ամիս առաջ չէր անցնում, որ սա կհանձնի Շուշին, եւ այսօ էլ չի անցնում, որ Սյունիքով հարցը չի ավարտվելու, սակայն իրականությունը կարող է ավելի դաժան գտնվել:
Բայց անհասկանալ է այն պաթոլոգիկ ֆանատիզմը, որը դրսեւորեց իշխանահարճ Էդմոն Մարուքյանը

Անի Մարուքյան

դիտվել է 1741 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am