Թուրքիան արդեն սկսել է ակտիվորեն շրջանառել Հայաստանի ամբողջ հարավը գրավելու ծրագրերը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

«Նախքան Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը՝ տարիներ շարունակ ընդդիմադիրների և արևմտամետ (որոնց մեծ մասն այժմ իշխանության են) շրջանակների կողմից հարձակումներ էին տեղի ունենում Արցախյան հիմնախնդրի վրա. հայտարարվում էր, որ Արցախում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ գոյակցել, Ադրբեջանին պետք է տալ «իրենց հողը», որը «ուզում եք ասեք՝ գրավյալ, ուզում եք ասեք՝ օկուպացված տարածքներ» (Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ Yerkir.am), կամ՝ որ ավելի աբսուրդային է, Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունն այլևս հարկադրված չի լինի միջոցներ «վատնել» Արցախի վրա, իսկ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն գնա «թուրքի բերան»՝ վտանգելով իրենց կյանքը, որի շնորհիվ ՀՀ–ն կկարողանա այդ միջոցներն ուղղել պետությունը «Սինգապուր կամ Շվեյցարիա» դարձնելու գործին։

Նման գաղափարախոսությամբ առաջնորդվողները 2018 թ. մայիսից ՀՀ իշխանության ղեկին են և աստիճանաբար իրենց գաղափարները կյանք են կոչել: Արդյունքում՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին կնքվել է հայտարարություն, ըստ որի՝ Արցախի 80 տոկոսը բռնազավթվվել է թշնամու կողմից, իսկ մնացյալ Արցախի կարգավիճակի հարցն այդպես էլ լուծում չի ստացել։

Հայտարարության կնքումից ու այն դավաճանաբար իրագործելուց հետո իշխանությունները (ոչ պաշտոնական շրջանակների միջոցով) շրջանառեցին այն թեզը, ըստ որի՝ արդեն այլևս զինվոր չի գնա Արցախը պաշտպանելու, և այդ հիմնախնդիրն արդեն կարգավորված է։ Սակայն անհեռատես իշխանությունները չէին հաշվարկել, որ Արցախի կորստով ՀՀ սահմաններն էլ ավելի մեծացան (հետևաբար, էլ ավելի շատ զինվոր է գնալու սահման)։

Իսկ ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծման թեզին, ապա հետայսու առկա է ոչ միայն էլ ավելի խրթին արցախյան հարց, այլև «դամոկլյան սրի» նման ՀՀ–ի գլխին է կախված թուրքական ներխուժման վտանգը։

Սա արդեն լոկ ենթադրություններ և նախազգուշական մտքեր չեն. խայտառակ կապիտուլացիայից անմիջապես հետո և՛ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայում սկսել են շրջանառել Զանգեզուրը «ազատագրելու» մասին խոսակցություններ։ Ընդ որում՝ ադրբեջանցիների նշած Զանգեզուրն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հարավային հատվածները։

Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ արդեն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար, և պահանջել էր 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է՝ քանի որ «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։ Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է՝ ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։

Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ, ավելի «մեղմ» է և ներառում է Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ՝ Երևանը գրավելու մասին։

Եթե մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ն Արցախը հանձնելու թեման համարվում էր անհավանական, ապա այս իշխանությունների կողմից կնքված՝ նոյեմբերի 10-ի հայտարարությանը հաջորդած իրադարձությունները, երբ ադրբեջանցի սահմանապահներն իրենց հավակնություններն են ներկայացնում արդեն ՀՀ տարածքների նկատմամբ, փաստում են, որ Հայաստանին դեռևս շատ ծանր ժամանակներ են սպասվում սեփական տարածքների անձեռնմխելիությունն ապահովելու գործում, ինչը, փաստացի, անընդունակ են իրագործել ներկայիս ապաշնորհ իշխանությունները»։

դիտվել է 1131 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am