Ողբերգական ավտովթար Երևանում, բախվել են Lada Priora-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ՝ կայանված Mercedes-ին

Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Lada Priora և Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կոմղից տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ․ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորիների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ 9- ամյա Մարիաննայի կյանքը հաջողվել է փրկել. արդյո՞ք կասեցվել է այն ընկերության գործունեությունը, ում արտադրանքից ընտանիքն օգտվել էր Անե՞լ, թե՞ չանել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե․ Բենիամին Մաթևոսյան Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը» Լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ բախում ոստիկանների ու բնակիչների միջև (video) Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում Թորոսյան Արսենի մաման ու պապան են թուլացել․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Ղազախստանում զորավարժությունների է մասնակցում Մակրոնը մերժել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը Աղազարյան Հովի՛կ, ո՞վ է արյունի «քշում»․ արյուն թափելուն դու՛ք եք պատրաստ․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am