Կինոն դեռ նոր է սկսվում

Եթե կարծում եք Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը վերջին վատությունն էր Արցախին ու Հայաստանին, չարաչար սխալվում եք...

Կինոն դեռ նոր է սկսվում...

Անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը, երեկ այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պետք է հասկանալ, որ կատարվածն այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել։ Հաջորդ քայլով, պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով»,- խորհուրդ տվեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև հավելեց, թե երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները. «Դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»:

Ուրեմն, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար հայտնվում են Հայաստանի տարածքում, մեկ այս հատվածի հանդեպ են հավակնություններ ցույց տալիս, մեկ այն՝ Փաշինյական իշխանության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս՝ փորձել «երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ»:

Իսկ գուցե պայման դնեիք «հաղթող կողմի» առջև՝ մինչև ռազմագերիներին չվերադարձնեք՝ ոչ մի սահմանազատում: Չէ, ինչ կարիք կա...

Բոլոր խաղերը խաղացել, ավարտել էինք, մնացել էր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուրը, երկխոսությունը, երբ դեռ Հայաստան-Ադրբեջան սահմանները չեն ճշգրտվել:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: Իսկ ի՞նչ է դա նշանակում... Նշանակում է՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջակետ դնել ամեն ինչի վրա:

Իսկ կարելի՞ է իմանալ՝ Արցախը, այսինքն այն, ինչ մնացել է Փաշինյանի ստորագրած փաստաթղթից հետո՝ դա էլ է Ադրբեջանի՞նը: Միանգամից ասեք՝ դա էլ իմանանք:
Եվ նման հայտարարությունների ֆոնին զարմանալի՞ է, որ թուրքական հեռուստաեթերում «ադրբեջանաթուրքական Զանգեզուրով» պատկերված քարտեզներ են հայտնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10289 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am