Սերժ Սարգսյանի կասկածելի խաղը

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Թե ինչ կարող էր հետպատերազմական ժամանակներում քննարկել Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին նստած պետության թիվ մեկ տուրիստի կամ դիտորդի հետ, թերեւս պետք է մանրամասն պարզաբանի ինքը, սակայն այս հանդիպումից արդեն իսկ կասկածելի գործարքի հոտ է գալիս։
Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մոտ երեք տարիների ընթացքում հանրությանը պարզ դարձավ, որ այս մարդու համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն ու շահն են։ Ամենասկզբից արդեն կասկածելի էր, թե ինչու է Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առել Արմեն Սարգսյանի վրա, ով բացի այն, որ չուներ նախագահի պաշտոնին համապատասխան փաստաթղթեր, այլեւ տարիներ առաջ Վազգեն Սարգսյանի կողմից հայտնի պատճառներով վտարվեր էր Հայաստանից։
Բայց Սերժ Սարգսյանին հաջողվեց կեղծ թղթերով նրան նախագահ դարձնել, չգիտես ինչու այդ փաստի վրա աչք փակեց նաեւ Արցախն այսօր հանձնած Նիկոլ Փաշինյանը։ Թվում էր, թե Սերժին մերժելուց հետո նա անցնելու է իր կողմից «նե նաստայաշի» ցար որակված Արմեն Սարգսյանի մերժմանը, բայց դա միայն թվում էր։ Անցնող երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսանք Նիկոլ-Փաշինյան-Արմեն Սարգսյան աննախադեպ հանցակցություն, Արմեն Սարգսյանն աչք էր փակում երկրում ընթացող հակաօրինական, հակաիրավական, Արցախը կործանման տանող բոլոր գործընթացների վրա։ Նրա եղկելի լռությունն այնքան վտանգավոր էր, որ ինչ-որ պահից Արմեն Սարգսյանին քննադատելու առաջնորդությունը ստանձնեցին իրենք ՀՀԿ-ականները։ Իսկ քննադատության պատճառ որքան ուզեք՝ նա լռեց երկիրը սեւ ու սպիտակի բաժանելու ժամանակ, լռեց դատարանները շրջափակելու ժամանակ, չխոսեց ՍԴ-ի դեմ տարվող այլանդակ արշավի ընթացքում, ստորագրեց իր լիազորությունները կրտող օրենքը, որն իրեն դեմ էր տվել Նիկոլ Փաշինյանը, մի խոսքով պարում էր Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ։ Նույնիսկ պատերազմի օրերին։ Այս մարդը մասնակցում էր ԱԽ ընդլայնված նիստերին եւ լսել էր ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կարծիքը պատերազմն անհապաղ դադարեցնելու մասին, նա լսում էր նաեւ պաշտոնական սուտը, որով 44 օր խաբեցին հանրությանը, բայց այս դավադիր ընթացքը կանխելու որեւէ փորձ չարեց, որեւէ անգամ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու կոչ չարեց։ Ավելին, չի կարելի ասել, թե այս դավաճանությանը նա հետեւել է իր պասիվ դիտորդի դիրքերից։ Այս մարդու դեմ խոսուն փաստեր կան, որքան էլ նա հերքի Բրիթիշ Պետրոլիումի հետ իր կապը, իրականությունն իր օգտին չի խոսում։ Հակառակը մենք լսում են զինվորականներից, ովքեր պատմում են, որ այդ օրերին քննարկվել է ադրբեջանական նավթամուղին հարվածելու հեռանկարը, որը կարող էր էականորեն փոխել պատերազմի ընթացքը, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նման թույլտվություն չի տվել։ Իսկ միգուցե այստեղ Արմեն Սարգսյանի գործոնն է դեր խաղացել, միգուցե նրան էլ է բաժին հասել այն միլիարդներից, որոնք վճարել են Արցախւ ծախելու համար։ Ինչեւէ, թվում էր, թե այսքանից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հաջորդ քայլը պետք է լինի Արմեն Սարգսյանին երկրորդ անգամ երկրից վտարելը, բայց այս պայմաններում հանկարծ իմանում ենք, որ նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է կայացել։ Ինչ նոր խաղ է սկսել Սերժ Սարգսյանը, առայժմ հայտնի չէ։

Անի Սահակյան

դիտվել է 5870 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am