Ով մի տեղից 1 մլն դոլար ա գտնում, կուսակցություն ա բացում, իշխանության փայատեր դառնում․ Մարուքյան (video)
«Կուսակցությունների մասին» նոր օրենքը ոչինչ չի կայունացնի: Դա ոչ մի կապ չունի որեւէ քաղաքական համակարգի կայունացման գործընթացի հետ: Այս մասին Ազգային ժողովի նիստին «Կուսակցությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ժողովուրդ, դուք շատ միամիտ եք: Նախ նայեք, թե ինչպես են աշխատում մամուլը, լրատվամիջոցները, հեռուստաալիքները, որոնք օգտվում են հանրային մուլտիպլեքսից: Նրանք իրենք են որոշում` ում արգելափակել, ում` ոչ: Եվ վերջ: Ի՞նչ եք հետո անելու այդ օրենքի հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում բուժել քաղաքական համակարգը:
Հայաստանում ով չի ալարում, քաղաքական կուսակցություն է բացում` ունենալով ընդամենը 1 միլիոն դոլար, քանի որ երկրում քաղաքական կուսակցությունների ստեղծումը բավականին եկամտաբեր բիզնես է դարձել, քանի որ նրանց հավաքած ձայները, ըստ էության, փոխանցվում են այլ կուսակցություններին, որոնք բավարար քանակի ձայներ չեն ստացել, բայց` որոշակի պայմաններով»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
