«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ու պետք է շատ ակտիվ պատրաստվել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ականներին ասել են, թե ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, ինչի համար էլ պետք է բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կարելի է ասել՝ գրեթե նույն ժամանակահատվածի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր փակ հանդիպումներում խոսում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին:
Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս գործարարների հետ է առանձին-առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում ակնարկել, որ պետք է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությունների ու հորդորել է միասին գնալ այդ ընտրություններին:
Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն քաղաքական իշխանությունները դրա մասին չեն ցանկանում դեռեւս բարձրաձայնել»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը