7 շրջաններ՝ 5 միլիարդի դիմաց. Որքա՞ն է եղել Փաշինյանի գինը

Եվ այսպես, Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը չհերքեց երեկ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը՝ այսօրվա հայտարարությունում նշելով, որ հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում։

Սերժ Սարգսյանի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ:

Հիշեցնենք, երեկ Տելեգրամի «Բաղրամյան-26» ալիքում տեղադրվել էր մի ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները՝ առաջին փուլում հինգ միլիարդ, հավանաբար, դոլարի դիմաց, ի պատասխան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել վճարել վեց միլիարդ՝ եթե Ալիևը հրաժարվի այդ շրջաններից։

Մոտ երկու րոպեանոց, ըստ ամենայնի, ոչ ամբողջական ձայնագրությունում Սերժ Սարգսյանը նշում է, թե չի կարող շրջանները հանձնել, որովհետև Արցախում բնակվող 150 հազար հայերի անվտանգության հարց կա, Լուկաշենկոն պատասխանում է, թե կարելի է 20 հազար խաղաղապահ ուղարկել անվտանգության ապահովման համար։ «Ինչո՞ւ պետք է հենց այնպես տալ այդ տարածքները, չեմ հասկանում»,- հարցնում է Սերժ Սարգսյանը։ «Ինչպե՞ս թե հենց այնպես... ինքը կվճարի, ինքը քեզ առաջարկել է հինգ միլիարդ առաջին փուլում», - պատասխանում է Լուկաշենկոն։ Հայաստանի երրորդ նախագահն էլ հակադարձում է, թե պատրաստ է վճարել վեց միլիարդ, եթե Ալիևը հրաժարվի այդ յոթ շրջաններից։

Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե չի կարող զիջել յոթ շրջանները, որովհետև հինգ հազար մարդ է զոհվել դրանց համար մարտերում։

Իրականում, ձայնագրությունը պետք է քննության առարկա դառնա այն առումով, որ Ադրբեջանի հակառակորդ պետության ղեկավար Ալիևը, փաստորեն, անուղղակիորեն Հայաստանի ղեկավարությանը դրամական «առաջարկներ» է արել՝ 7 շրջանների դիմաց՝ ներգրավելով այդ պրոցեսում իր ընկեր Բատկային:

Սա մի փաստ է, որը լրացուցիչ անգամ ապացուցում է Ալիևի իշխանության «նավթադոլարային» մղումները, բոլորին «գնելու» խառնվածքը:

Բայց սա հարցի մի կողմն է: Հիմա ամենակարևոր հարցը, որը երեկվանից պտտվում է համացանցում: Եթե Ալիևն այս որակի ղեկավար է, բնական է, որ «խաղաղասեր» Փաշինյանին էլ առաջարկած կլինի «նվեր», «պարգևներ»՝ 7 շրջանի դիմաց:
Իսկ հիմա՝ պատերազմից հետո Ալիևը ստացել է ավելին, քան 7 շրջանները, ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչի՞ դիմաց:

Դրա համա՞ր էր 2 ու կես տարի Փաշինյանը շարունակ մի «երգ» երգում՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»...

Հիմա այնպես է ստացվել, որ «լուծումը» ընդունելի է միայն Ադրբեջանի համար, ուրեմն Հայաստանի հասարակությունը կարող է արդարացի հարց բարձրացնել՝ Փաշինյան, ինչի՞ դիմաց, կամ՝ ինչքանո՞վ ես հանձնել 7 շրջաններն և Շուշին ու փաստաթուղթ ստորագրել..

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6716 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am