Նիկոլ Փաշինյանը հանձնում է նաեւ Սյունիքը

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։
Ադրբեջանցի զինվորները GPS-ով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել:
Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ, սակայն թուրքերը սպառնացել են, թե եթե հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք։
Մեկ շաբաթ գյուղի դիրքերը պահելուց հետո արավուսցիները ստիպված են եղել նահանջել։
Թուրքին են անցել գյուղի պահուստային հողերը եւ շատ կարեւոր բարձունքներ։
Բնականաբար, իշխանությունից որեւէ մեկը չի գտնվել, որ բանակցի թուրքի հետ։

Գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը լրատվամիջոցներին պատմել է, որ ինքը զրույց է ունեցել առաջին կորպուսի հրամանատարի հետ,ով իրենց փորձել է հավաստիացնել, թե GPS–ը ցույց է տալիս, որ այդ հողերը թուրքինն են.<<Ասացի՝ դու ասում ես, որ իրենցն է, ես էլ ասում եմ, որ իմն է։ Ես կադաստրի հետ պայմանագիր ունեմ, բացի այդ մեր կադաստրը, եթե սահմանից դուրս է գալիս, ինքը պայմանագիր չի կապում, մերն է, չէ՞, որ կապել է»։
Ըստ նրա՝ թշնամին իր դիրքերը Արավուսից ընդամենը օդային 500 մետր հեռավարության վրա է դրել։ Արգամ Հովսեփյանն էլ նրանցից 30 մետր հեռավորության վրա դիրքավորվել է, դրոշը տեղադրել, ավտոն կանգնեցրել։Պատմել է նաեւ, որ դեռ մի շաբաթ առաջ ադրբեջանցիները եկել են ու ասել, թե իրենց տարածքն է, բանակցությունների արդյունքում այդ պահին հետ է կանգնել, բայց հաջորդ օրերին կրկին փորձել են առաջանալ։
Ու եթե այսքանից հետո կգտնի մեկը, ով կփորձի արդարացնել կամ աջակցել Նիկոլ Փաշինյանին, նա հավասարապես դավաճան է ու հայրենիքը ծախող: Ինչ է նշանակում համայնքին միայնակ թողնել թշնամուն դեմ հանդիման ու տեր չկանգնել Հայաստանի սահմաններին: Վերջապես Հայաստանում իշխանությու կա՞, թե այն ոչնչացվել է նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մի գրչի հարվածով ջնջեց մեր հերոսական պատմությունը:
Նիկոլ Փաշինյանը այդ օրվանից հետո հայտարարեց, թե անձամբ կրում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը եւ այս իրավիճակից դուրս գալու համար առաջիկա վեց ամիսների համար ճանապարհային քարտեզ ներկայացրեց, գործողությունների շարք, որոնք իբր պետք է թոթափեն ստեղծված իրավիճակը: Սակայ իրականությունն այն է, որ այս հողատուն մատը մատին չի խփում, թուրքն արդեն մտել է Սյունիք, իսկ ինքը աթոռը գրկել ու պինդ նստել է, նրա բոլոր գործողություններն այն մասին են, որպեսզի աթոռը չհանձի ուրիշներին:

Հետաքրքիր է՝ բոլոր նրանք, ովքեր ցայսօր զբաղված են կռապաշտությամբ եւ Նիկոլ Փաշինյանի երկրպագությամբ, հիմա էլ են շարունակում նույնը անել, երբ այս արդու ստորագրած փաստաթղթով հանձնում ենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի հարավային դարպասը:Դատելով իշխանության անգործությունից, կարող ենք ասել, որ հողատուն վռել է նաեւ Սյունքի ճակատագիրը

Անի Սահակյան

դիտվել է 13312 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am