Անհաջող թատրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի եւ հարգանքի տուրք մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակվել են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ, իսկ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն իրականացվել է անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ:

Այցի մասին պատմող տեսանյութից արդեն իսկ տեսանելի է դառնում, որ Փաշինյանն այլեւս չունի այդքան դուխ ազատ քայլելու ժողովրդի շարքերում, բայցեւայնպես նա որոշել է զոմբիներին կերակրել իր հիմանդրած եւ երկուսուկես տարի գոյություն ունեցող ֆեյքային իրականությամբ:
Եւ այսպես, պարզվում է՝ աղետի գոտին դեռ չհաղթահարած, Հայաստանի ամենախնդրահարույց համայնքնեից մեկի բնակչության դարդուցավը 17 ուժերն են ու ընդդիմության հավաքները: Փաշինյանին Գյումրիում մոտեցել են մի խումբ մարդիկ, ովքեր անեծքներ են թափել ընդդիմադիրների հասցեին, մի կին էլ փարվել է Փաշինյանի կրծքին խնդրելու: «Դու մեզ մենակ չթողնես, մենակ էդ եմ խնդրում՝ մեզ մենակ չթողնես էդ դավաճանների ձեռքը»,- ասել է գյումրեցի կինը:

Բնակիչներից մեկն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին, ասել, որ ինքը դավաճան չէ:
Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինքը կտրվել է իրականությունից ու չի նկատում պարզ իրողություններ, ապա իր մանիպուլացիաների շնորհվ կարող է նույնով սնել նաեւ իր զոմբիներին:
Իհարկե, կարելի է նրան կարեկցել ու խղճալ, եթե ամեն ինչ այսքան տխուր ու վտանգավոր չլիներ:
Մենք երկուսուկես տարի հանդուրժել ենք իշխանության ստեղծած ֆեյքային իրականությունը, ինչ որ տեղ շարժվել նրանց խաղի կանոններով, երբեմն երկմտել իրականությունը բարձրաձայնելուց՝ վախենալով, որ կհայտնվեք ֆեյքերի ճիրաններում, մեք չխոսեցինք, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առաջ ավանարկեց հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքին ու արդյունքն էլ եղավ այն, ինչ այսօր է: Հիշեցնենք, որ
2018 թվականի ապրիլին ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված քայլարած դիջեյը՝ Էդուարդ Աղաջանյանը մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։ Այդ օրերին այդպիսի քստմնելի տեխնոլոգիան ու մանիպուլյացիան, քայլարածների կարծիքով, պետք է աշխատեր ու Նիկոլին աթոռ ապահովեր։ Միգուցեեւ աշխատեց, հիմա հերթը այլ տեխնոլոգիայինն է, որին ականատես եղանք Գյումրիում, թե իբր մարդիկ խնդրում-աղաչում են իրենց մենակ չթողնել: Հողատու դավաճանը, այս ֆեյքային իրականությունը բեմադրելով, թերեւս փորձում է երկարացնել իր իշխանությունը, քանի որ անավարտ գործեր կան, թուրքին տալիք դեռ տարածքներ ունի:

Անի Սահակյան

դիտվել է 3780 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am