Սբազանի շառաչուն ապտակը

Որ Հայաստանի վարչապետի աթոռին նստածն այլեւս քաղաքական դիակ է, այդ փաստն ապացուցող բազում իրողություններ կան, դրանցից մեկն էլ հոգեւորականության ընդվզումն է, ըմբոստությունը վարչապետի նկատմամբ: Թվում էր, թե երբեք ու որեւէ հանգամանքներում այս ամենահանդուրժողական եւ ներողամիտ խավին հնարավոր չի լինլու հունից հանել, նրանք իրենց բողոքի ձայնը չբարձրացրեցին նույնիսկ այն ժամանակներում, երբ գալով իշխանության Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանքներ սկսեց Մայր աթոռի եւ վեհափառի դեմ, հեղափոխական հրոսակներ գրոհեցին մեր սուրբ տաճար, սակայն պահն օրհասական է, ճակատագրական, հայրենիք կորցրած ցանկացած հայ, առավել եւս հոգեւորական չպետք է անտարբեր ու հանդուրժող լինի ստեղծված իրավիճակին:

Հենց միայն նրա համար, որ մի գրչի հարվածով բարբարոս եւ անաստված թուրքին են հանձնել մեր պատմությունը, Աստծո տները` մեր եկեղեցիները: Սա այն դեպքը չէ, երբ ըմբոստացող, բողոքի ձայն հանող հոգեւորականներին պետք է մեղադրել քաղաքականությանը խառնվելու մեջ, հովիվն այնտեղ պետք է լինի, որտեղ հոտն է: Մենք տասնամյակներ շարունակ բողոքել ենք, որ հոգեւոր դասն անհաղորդ է քաղաքացիներիս ցավեին ու հոգսին, նրանց պասիվությունն ակնհայտ է եղել ներքաղաքական լարման նույնիսկ պիկին, մինչդեռ այսօր մեկը մյուսին հաջորդում է շառաչուն ապտակով` առ Նիկոլ Փաշինյան: Կապիտուլացիայի ստորացուցիչ ակտի ստորագրումից օրեր անց հայտարարությամբ հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը: «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ...
Այն, ինչ այս պահին կատարվում է Ազատության հրապարակում, չափազանց մտահոգիչ է, հղի` ծանր հետևանքներով: Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար>>,- գրել էր նա: Հիշեցնենք, որ անաստված իշխանությունն այդ գրառումից հետո նրան հրավիրեցին ԱԱԾ: Բայց ինչպս տեսնում ենք դրանով հնարավոր չէ մյուսների աչքը վախեցնել:

Դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, այն տեղի է ունեցել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ:
Սակայն ավանդույթին հակառակ արարողակարգը չի վարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան սրբազանը, նրան փոխարինել է մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակին» Շիրակի թեմի առաջնորդն այս կապակցությամբ փոխանցել է .<<Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի>>։
Աջապահյանը հույս է հայտնել, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։

Մեկնաբանություններն ավելորդ են:

Անի Սահակյան

դիտվել է 5960 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am