«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։
Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով՝ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, գեներալն առաջիկայում ավելի կոնկրետ խոսելու է իր անելիքների մասին՝ նպատակ ունենալով հստակ լուծումներ առաջադրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծման համար։
Հավելենք նաև, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ռուսական կողմը, ի դեմս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի, բավականին ջերմ է ընդունել գեներալ Բալասանյանի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու փաստը։
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննարկվում է առաջիկայում ուժային կառույցներում նոր կադրային փոփոխությունների հարցը»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը