Արմեն Սարգսյանի բլեֆն ու հիմնադրամի փողերը

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջում է, որ կառավարությունը վերադարձնի համահայկական հիմնադրամի փողերը, ինչպես նաև հաշվետվություն տա, թե ինչպես են դրանք ծախսվել։

Արմեն Սարգսյանը պաշտոնական այս թեմայով մանրակրկիտ նամակ գրել՝ ուղղված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Ըստ նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 դրամ, Կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է Կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
«Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել»,- նշվում է նախագահականի հաղորդագրության մեջ:

Արմնեն Սարգսյանը նամակում նշել է, որ միաժամանակ պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքին՝ որպես հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկատվություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ: Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով: «Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը հիմնադրամի բյուջե հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղություններն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,- նշել է ԱրմենՍարգսյանը։

Փաստորեն որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և երկրի նախագահ՝ Արմեն Սարգսյանն ի պաշտոնե կարգադրություն է ստորագրել, որ հիմնադրամի գումարը փոխանցվի պետական բյուջե, այլապես առանց նրա ստորագրության, որևէ փոխանցում չէր կատարվի, հիմա էլ կանգնել հայտարարում է, թե կառավարությունը պետք է այդ գումարը որպես պարտք դիտարկի և գումարը վերադարձնի, կամ էլ թե պետք է մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնի։ Հարց է առաջանում, եթե նախագահը վստահ չէր, թե այդ գումարները նպատակային և պետական կարևորության հարցերի համար չեն ծախսվելու, ինչու էր համաձայնվում, որ դրանք փոխանցվեին։ Թող թույլ չտար, որ հանգանակված գումարները մտնեն պետական բյուջե։ Նա ի պաշտոնե կարող էր և պարտավոր էր դա անել։ Անձամբ ստորագրել է, բայց հետո տեսնելով, որ խնդիրը բարդանում է, և հիմնադրամի նվիրատուները կատարվածի համար հենց իրենից են հաշիվ պահանջելու, որոշել է սեփական կաշին փրկել, թե բա ես համաձայն չէի, թող կառավարությունը ետ տա փողերը։

Պատասխանատվություն վերցնելու փոխարեն՝ իրեն հատուկ խորամանկ ու ստոր գործելաոճով Արմեն Սարգսյանը էլ ավելի է խորացնում նվիրատուների կասկածները հիմնադրամի հանդեպ, միայն թե կարողանա ջրից չոր դուրս գալ։ Սրանով նա, բառիս ամենաուղիղ իմաստով, քաշում է առաջին հերթին Հայաստան համահայկական հիմնադրամին, հարվածի տակ է դնում այն կարևոր ծրագրերը, որոնք իրականացվում են հավաքված միջոցներով։ Մինչդեռ հնարավոր է, որ պետբյուջե փոխանցված հիմնադրամի միջոցները ծախսվել են նաև հենց իր՝ Արմեն Սարգսյանի արտասահմանյան թանկարժեք ուղևորությունների ծախսերը ֆինանսավորելու, կամ էլ գուցե վարչապետի աշխատակազմին և նախարարներին պրեմիա տալու համար։ Հնարավոր է նաև, որ այդ փողով պատերազմի պայմաններում առաջին անհրաժեշտության ծախսեր են արվել՝ սկսած վիրավորների բուժումից, տեղահանվածներին աջակցելուց, վերջացրած զենքի ձեռքբերումով։

Ավելի պարզ՝ եթե գումարներն ուղղվել են բյուջե, ապա դրանք ծախսվում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ ծախսվել են պետական գանձարանի մնացած փողերը։ Իսկ բյուջեի հաշվետվություն ներկայացնելը, այսպես թե այնպես, օրենքի պահանջ է, հետևաբար ո՞ւմ է ուղղված Արմեն Սարգսյանի նամակ-շոուն։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5604 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am