Ի՞նչ եք առաջարկում, այսքանից հետո Թուրքիայի գի՞րկը նետվել

Վազգեն Մանուկյանը շաբաթ օրը ընդդիմադիրների հանրահավաքի ընթացքում հայտարարեց. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել։ Աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»։

Իր ելույթի մյուս կետում ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն, անդրադառնալով անվտանգությանը, ասաց՝ այդ հարցի մեջ մտնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Մեր բնական հարաբերություններից բացի, այս տարածքում, եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ։ Եվ բոլոր այն մարդիկ, որ ասում են` գնանք, թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած թե չուզած, կամա թե ակամա ծառայում են թշնամու շահերին», հավելել էր Վազգեն Մանուկյանը։

Իրականում, Հայաստանի շուրջ, իսկապես բավական բարդ գործընթացներ են ծավալվում, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ Ռուսաստանի հետ խորը, ռազմաքաղաքական հարաբերություններ, թե՞ ագրեսիվ ու զավթողական Էրդողանի հետ Թուրքիայի լծի տակ:

Սա չափազանցություն չէ: Թուրքիայի քաղաքականությունը իսկապես այդպիսին է, և Արցախի դեմ պատերազմը Էրդողանի նպատակի մի փուլն էր: Թուրքական իշխանության աչքը հիմա էլ Սյունիքի վրա է, և ով դա չի հասկանում, ուրեմն՝ ջայլամի քաղաքականություն է վարում:

Ու այս վիճակում՝ ինչ է մնում Հայաստանին, քան Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելը... Բայց ո՞ւմ միջոցով՝ Փաշինյանի իշխանության, որը ռուսական լրատվական քարոզչական հիմնական ալիքներով ծաղրի ծանակի առարկա է դարձել արդեն մի քանի ամիս:

Հետաքրքրական է, որ Վազգեն Մանուկյանի թեզին հակադրվեց ոչ ավել, ոչ պակաս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գալով Վազգեն Մանուկյանի մտքին, որն կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար, երբ նշեց, թե՝ «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»:

«Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին», ասաց Տեր-Պետրոսյանը:

Եթե ՀՀ առաջին նախագահը համարում է, որ Ռուսաստանը դեմ կլինի, եթե Հայաստանը հակաթուրքական դաշինքում հայտնվի՝ սա հարցի մի կողմն է: Բայց այսօրվա Թուրքիայի հետ, այն էլ պատերազմից հետո, երբ Արցախի դեմ բերեցին սիրիացի վարձկաններ ու այժմ էլ նրանց հեռանալու մասին տեղեկություններ չկան, մենք ինչ է, պետք է բարեկամությո՞ւն անենք...

Ավելին, դաշինքը, որը հիմա ձևավորվում է՝ Հունաստանն է, Ֆրանսիան է, Կիպրոսն է, Արաբական Էմիրությունները և դա ոչ թե հակաթուրքական է, այլ՝ Թուրքիային զսպող է, հետևաբար, ի՞նչ խնդիր կա, եթե Հայաստանը մաս կազմի նրան:

Իսկ Փաշինյանի իշխանության «պահապան հրեշտակները» պարզ է, որ կողմնակից են պատերազմից հետո «տարածաշրջանի ճանապարհները բացման» գրավիչ գաղափարի համար համագործակցել զավթող ու ագրեսոր Թուրքիայի հետ, որը չի թաքցնում իր հավակնությունները:

Հետաքրքիր է, թե Տեր-Պետրոսյանը, որը եռակողմ համաձայնագիրը աղետ էր համարում, կարծում է, թե Էրդողանի ու այսօրվա Թուրքիայի հետ կարելի է «խոսել», ինչ-որ բան պայմանավորվել ու խաղաղ համակեցությամբ ապրե՞լ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4654 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am