Նեռն իր գործն արեց, նեռը չի հեռանում

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։Եւ հատկապես ակտիվ են առաջին նախագահի մերձ շրջապատն ու նրա թիմը: Լեւոնականներ մի քանի օր է չեն հանդարտվում, թվում էր, թե Արցախը հանձնելու գաղափարի կնքահայր Լեւոն Տեր Պետրոսյանը պետք է հիմա հանգիստ շունչ քաշեր, քանզի իր հոգեւոր զավակն իրականություն է դարձրել իր վաղեմի երազանքը, թվում էր, թե նեռն իր գործն արեց ու պիտի հեռանար, բայց այս մարդը ոչ մի ձեւ չի խաղաղվում եւ երկճակատ խաղ է տանում այսօր: Մի կողմից իբր քննադատում է Նիկոլ Փաշինյանին, թե այս ինչ փաստաթուղթ է ստորագրել, իրենք ընդամենը 7 տարածքի հանձնման , թուրքի հետ քիրվայության կողմնակիցն են, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի քննադատներին ու մրցակիցներին: Այս անհանգիստ նոպաներից մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ դեռ կիսատ մնացած գործեր կան, որ պետք է Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցնի, դրա համար էլ լեւոնականները ավելի շատ ընդդիմությանն են քննադատում:
Երեկ իր խոսքն ասաց անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա երկար-բարակ փորձեց նմանություն գտնել Վազգեն Մանուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որպեսզի իր ողջ ասելիքը, կոչն անի, այն է՝ քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ անի ոչինչ չանել, իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։
<<Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով>>, իր հոդվածում գրել է նա:

Ինչ խոսք, այլեւս անիմաստ է զարմանալ այս մարդու չարության վրա, մինչդեռ պետք է լիներ ակառակը եւ Վազգեն Մանուկյանը պետք է հիշաչար գտնվեր Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրենից ընտրված իշխանությունը խլելու համար, ուստի առաջին նախագահին պարզապես կհիշեցնենք 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ՝ Երևանի կենտրոնում, որի հետևանքով զոհվեցին 10 մարդ, ի՞նչ է այդ ժամանակ դուք չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին։ 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող հանրահավաքների ժամանակ, միտինգավարը՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրահրում էր բախումների։ Ինչն՞ էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ բախումները։

Անի Սահակյան

դիտվել է 2534 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am