Ռուսական կայսրությունը պարտվե՞ց Թուրքիային. Իսկ եթե ռևանշ լինի Արցախում

Թուրքիան Ռուսաստանի հետնաբակում մրցակից է դարձել։ Անկարայի ռազմական աջակցությունն օգնեց Ադրբեջանին հաղթել տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական դաշնակից Հայաստանին։ Հիմա Մոսկվան համաձայնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդները Հարավային Կովկաս մտնեն հրադադարի մոնիթորինգ իրականացնելու համար, գրում է BBC-ն՝ ներկայացնելով քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգերտի մեկնաբանությունը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, իսկապես աշխարհաքաղաքական աղետ է Մոսկվայի ազդեցության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հետխորհրդային մնացած ամբողջ տարածքում։ Ըստ էության, մենք տեսանք, որ Ռուսաստանի կողմից զինված և վարժեցված հայկական բանակը պարտություն կրեց Թուրքիայի կողմից զինված և վարժեցված ադրբեջանական բանակից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ կարևոր պլացդարմ զբաղեցրեց տարածաշրջանում», - ասել է Կոնստանատին ֆոն Էգերտը՝ չբացառելով, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կարող է օրինակ ծառայել նաև մյուս խոշոր խաղացողների համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանային այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Թուրքիան, Չինաստանը, Իրանը, այս ամենից կարող են եզրակացնել, որ կարող են զարգացնել իրենց ուժերը տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում՝ առանց երկար խորհրդակցելու Մոսկվայի հետ, առանց վախենալու Կրեմլի պատասխան գործողություններից։

BBC-ի Մոսկվայի թղթակիցներից Սթիվ Ռոզենբերը զրուցել է Ղարաբաղից դուրս բերված հայ զինվորների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին կրակը դադարեցնելու համար։

Ընդհանրապես, 2020 թվականը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական մարտահրավերների տարի էր նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքով մեկ։ «Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսում ժողովուրդը մարտահրավեր է նետել դիկտատորին, ում պաշտպանում է Մոսկվան։ Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ Կրեմլի համբերության սպառվելու նշաններին, նրան աջակցելու որոշումը հակառուսական տրամադրություններ է առաջացրել, ինչը հազվագյուտ երևույթ է Բելառուսում։ Հոկտեմբերին Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխությունը հանկարծակիի բերեց Ռուսաստանին։ Անցած ամիս Մոլդովայի նախագահական ընտրություններում արևմտամետ Մայա Սանդուն հաղթեց ռուսամետ Իգոր Դոդոնին», ըստ «Ազատության» գրում է BBC-ն։

Կոնստանտին ֆոն Էգերտը, անդրադառնալով Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու ձգտումներին, ասել է, թե ռուսական հանրության զգալի մասը նախկինի պես մտածում է ինչ-որ տեսակի կայսրություն ունենալու մասին, բայց շուտով ստիպված է լինելու հրաժեշտ տալ այդ գաղափարներին։ Ռուսաստանը ինքը կայսրությունից ազգային պետություն դառնալու անցումային շրջան է վերապրում, և դա անխուսափելի գործընթաց է, ասել է քաղաքագետը։

Հոդվածում շարադրված տեսակետները վիճելի են: Ռուսաստանն էլ ստացավ այն՝ ինչի ձգտել է տարիներ շարունակ: Դա խաղաղապահների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում, իսկ ապագայում չի բացառվում նույնիսկ նոր ռազմաբազայի հիմնումը:
Թուրքիան առայժմ բոլոր հարցերը քննարկում է Մոսկվայի հետ:

Ակնհայտ է, որ Պուտինը դեմ է եղել թուրքական ռազմական ներկայությանը՝ Լեռնային Ղարաբաղում: Հիմա թուրքական ուժերը «մոնիթորինգ» պետք է իրականացնեն բացառապես Ադրբեջանի տարածքում:

Այնպես որ՝ թուրքական հաղթանակի մասին՝ ռազմաքաղաքական առումով՝ դեռ շատ վաղ է խոսելը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5591 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am