Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը. Վանեցյան. Independent
Independent-ը հրապարակել է նյութ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների վերաբերյալ։
Ինչպես նշվում է հազարավոր ցուցարարներ Հայաստանի մայրաքաղաքում շարունակում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրի վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա հարևան Ադրբեջանի հետ կնքված խաղաղության գործարքի կապակցությամբ։
ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ ընդդիմությունը չի ձգտում չեղյալ հայտարարել խաղաղության գործարքը:
«Գործող իշխանությունը լիակատար ձախողում է ունեցել, այն պետք է անհապաղ հեռանա և թույլ տա այլ քաղաքական ուժերի փորձել գոնե բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»,- ասել է Վանեցյանը։