Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն էլ չի ուզում «սուտի պայքար տանել, դրոշակ ծեծել կամ պլակատ պահել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանը խորհրդարանի վերջին ընտրություններում չէր առաջադրվել ու սատարում էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարզի ՀՀԿ թեկնածուներին, բացի Նահապետ Գևորգյանից՝ Նովոյից: Իսկ ամենաշատը Ռուստամ Գասպարյանը սատարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին՝ ՄԱՊ–ի Ալիկին, որը չանցավ խորհրդարան: «Սև հովազ» ազատամարտիկների միության նախագահը, ով ոչ վաղ անցյալում Ազատամարտիկների դաշինքի անդամ էր, այլևս չի հավատում ընդդիմությանն ու պայքարին: Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը նրա հետ: Պարոն Գասպարյան, մամուլում տեղեկություն կար, որ ՀՀԿ–ականներին սատարելու դիմաց Ձեզ հնարավոր է Արմավիրի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի պաշտոն տան ընտրություններից հետո: – Փոխքաղաքապե՞տ, ես սկի քաղաքապետ չեմ ուզում, ուր մնաց՝ փոխքաղաքապետ ուզեմ: Քանի որ Ալիկը մշտապես աջակցել է մեր ազատամարտիկներին, օգնել եմ, նաև Սեյրանին, Շմայսին եմ օգնել, ում ինչքան կարացել եմ: Ես հիմա զբաղվում եմ իմ «Սև հովազ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունով, ստեղծել եմ, ինչպես գիտեք, կամավորներից պայմանագրային գումարտակ, ծառայություն եմ կատարում Ղարաբաղի սահմաններում, ես էլ իրանց հետ գնում եմ, գալիս եմ: Ձեզ Արմավիրի քաղաքապետի պաշտո՞ն է առաջարկվել, և Դուք հրաժարվե՞լ եք: – Ինձ չեն առաջարկել ոչ մի բան, ոչ էլ ես հրաժարվել եմ կամ էլ ցանկություն եմ հայտնել: Եթե կզգան ինչ–որ տեղ, ինչ–որ ձևով ես կարամ օգտակար լինեմ, մեր ժողովրդին, մեր երկրին, պատրաստ եմ օգտակար լինել: Ձեր պաշտպանած Ալիկ Պետրոսյանը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել: Նշանակո՞ւմ է, որ Դուք այնքան էլ լավ չեք պաշտպանել իրեն: – Ես ինչքան կարողացել եմ՝ օգնել եմ, ու ոչ միայն իրան, իսկ որ անցավ, թե չանցավ, դա արդեն իմ խնդիրը չի: Օգնել եմ մեր տղաներին իր արած բարեգործությունների համար, ես էլ փորձել եմ ձայներով հատուցել: – Պարոն Գասպարյան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երեկ դուրս եկավ բանտից ու անցավ ակտիվ պայքարի, նստացույց է անում կառավարության դիմաց: Չե՞ք կարծում, որ մյուս ազատամարտիկները՝ նաև Ձեր ջոկատի, ևս պետք է ավելի ակտիվ լինեն ու դուրս գան պայքարի: – Ինչի՞ համար: Իմ ազատամարտիկները հիմա դիրքերում են, պահում են երկրի սահմանները, ավելի կարևոր հարցերով են զբաղված, քան թե ստեղ սութի– մութի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով: Ասել է թե՝ կարծում եք, Վոլոդյա Ավետիսյանի ակցիան դա «սուտի–մուտի դրոշակ ծեծե՞լ է»: – Ես լուրջ բան որևիցե մեկի կողմից որևիցե մի տեղ չեմ տեսնում: – Այսինքն՝ Ձեր ջոկատը չի միանա, չի մասնակցի իր ակցիային: – Իմ ջոկատը էսօր պայմանագրային ծառայության ա անցել, քաղաքական ոչ մի առումներով ոչ մի տեղ չի մասնակցում: Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ երկիրը դատարկվում է հենց քաղաքական գործունեության արդյունքում, ոչ միայն՝ պատերազմի վտանգի: Այդտեղ Դուք և Ձեր ազատամարտիկները անելիք չունե՞ք: – Իմ ազատամարտիկների անելիքը քաղաքական ոչ մի բան է: Իրենք պահում են մեր երկրի սահմանները: Որևիցե ձևով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ: – Քաղաքական պայքա՞րն է սուտ: – Իհարկե: Բոլորն էլ իրանց շահերն են հետապնդում, ու վերջում էն ներքևի տղաները մնում են կոտրած տաշտակի առջև: Բոլորը ասելով ո՞ւմ նկատի ունեք: – Բոլորը, ովքեր էսօր սուտի ընդդիմություն են խաղում: – Դա՞ էր պատճառը, որ Դուք գերադասեցիք անցնել իշխանության կողմը: – Ես պետության կողքին եմ, մեր երկրի կողքին եմ, մեր սահմանների կողքին եմ: – Դուք կարող էիք սահմանների պաշտպանությամբ զբաղվել նաև ընդդիմության շարքերում, ինչպես մյուսները: Պայմանագրային ծառայության բոլորն էլ կարող են գնալ: – Չէի կարող: Իսկ պայմանագրային ծառայության, ցավոք, չեն գնում, էսօր սահմանները դատարկվում են, քանի որ զինակոչի թիվը շատ քիչ է, կամավոր տղաներ են պետք ու ցավոք, չկան: – Պարոն Գասպարյան, Դուք Սեյրան Օհանյանի հետ ուզում էիք ազատամարտիկների միություն ստեղծել, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստեղծեցիք: – Նման բան չի եղել, ոչ էլ ուզել եմ միություն ստեղծել, ուղղակի ապրիլի դեպքերից հետո առաջարկեցինք Օհանյանին, որ ստեղծվի մի կառույց, որ ազատամարտիկները համախմբված լինեին և նման դեպքերի ժամանակ նախարարության հրամանով ու կոորդինացմամբ միանգամից դուրս գային ճակատ: Դրանից հետո Օհանյանին հանեցին պաշտոնից:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am