Նիկոլ Փաշինյանի համար պատերազմի զոհերը վեցերորդական պլանում են


Կառավարության վերջին նիստում ընդունված որոշումները ամբողջությամբ ներդաշնակ են Նիկոլ Փաշինյանի անհայրենիք արժեհամակարգին։
Կառավարության հաստատած աջակցության ծրագրով՝ պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1մլն դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5 մլն դրամ: Ավելի վաղ հաստատված որոշմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին նույնպես կտրվի 5-ական մլն դրամ։
Բայց ինչպես ասում են՝ մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ, և հիմա ճիշտ ժամանակն է հարցնելու՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ինչպե՞ս են գնահատում մարդու գործունեությունը և ի՞նչ մեթեդաբանությամբ հաշվարկում կյանքի գինը։ Հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին, կառավարությունը պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի ընտանքիներին և տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար։ Մարտի 1-ի իրադարաձությունների ժամանակ տուժածներին տրվեց աջակցություն՝ զոհերի ընտանիքներին 30-ական մլն դրամ, վիրավորներին՝ առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։ Այսինքն՝ Փաշինյանը Մարտի 1-ին Երևանի կենտրոնում զանգվածային անկարգությունների հետևանքով սպանված ՀՀ քաղաքացու կյանքը գնահատում է 6 անգամ ավելի բարձր, քան Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված մեր հերոս տղաների երիտասարդ կյանքը։ Մինչդեռ պետական մտածողություն ունեցող ցանկացած մարդու համար պատերազմն ու Մարտի 1-ը համեմատելը արդեն իսկ հակապետական քայլ է՝ դավաճանություն․ ներեցե՛ք մեզ, հերոսնե՛ր։
Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն համեմատել է դրանք, այլ Մարտի 1-ը դրել ավել բարձր նշաձողի վրա։ Փաստարկումը, թե Մարտի 1-ի և զոհերն ու տուժածները ավելի քիչ թիվ են կազմել, իսկ պատերազմի ժամանակ մենք 4 հազարից ավել զոհ ունենք, դրանից ավելի շատ վիրավորներ տրամաբանական հակափաստարկ չէ։ Նախ՝ պատարեզմական վիճակում գտնվող երկրի կառավարությունը Մարտի 1-ի զոհերի հատուցման որոշումը կայացնելիս պարտավոր էր նկատի ունենալ, որ հայրենիքի պաշտպանության համար զոհեր մենք անխուսափելիորեն ունենալու ենք, և այդ զոհերի ընտանիքները ավելի հպարտ ու արժանավոր մարդիկ են, քան Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածները, քանի որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս այսօր ապրում ենք այդ տղաների չապրած կյանքի հաշվին։ Իսկ Մարտի 1-ը, խոշոր հաշվով, պետությանը վնասից բացի որևէ այլ բան չի տվել։ Մարտի 1-ը ընդամենը 10 տարվա շահարկումից հետո Նիկոլ Փաշինյանին ապահովեց իշխանություն, և նա որոշեց իր երախտագիտությունը հայտնել՝ պետության հաշվին վճարելով նրանց, ում պարտական էր մեծ քաղաքականություն մտնելու և զոհերից քաղաքական կապիտալ կերտելու համար։
Հիմա այն մասին, թե որտեղից կարող էր Փաշինյանը ավելի բարձր հատուցում տալ պատերազմի ժամանակ զոհված հերոսներին։ Ճիշտ նույն օրը՝ դեկտեմբերի 3-ին, երբ հաստատվեց պատերազմի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց աջակցության ծրագիրը, հաստատվեց նաև Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին որոշումը։ Այս նոր կառույցի համար 2021-2023 թվականներին պետական բյուջեից նախատեսվում է ծախսել շուրջ 8 մլրդ 203 մլն դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումները բաղկացած են լինելու վարչություններից և բաժիններից: Պետական այս նոր մարմինը կունենա օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, իսկ հետագայում ստեղծվելու է նաև հակակոռուպցիոն դատարան։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին չեն գոհացնում գոյություն ունեցող դատարաններն ու հետախուզական գործառույթ ունեցող իրավապահ մարմինները․ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայութունը։ Հետպատերազմական բազմաթիվ արհավիրքների առջև կանգնած մեր պետությունը պետք է հավելյալ 8 մլրդ դրամ ծախսի՝ ստեղծելով հերթական անհասկանալի կառույցը՝ հանուն Նիկոլ Փաշինյանի ամբիացիների և փառամոլությանմ, որովհետև նոր կառույցում Փաշինյանը մտադիր է նշանակել սեփական իմքայլականներին, որոնք անվերապահորեն կկատարեն իր բոլոր հրահանգները, նոր կառույցն էլ կծառայի որպես քաղաքական մահակ։ Իսկ պետությունը, զոհերը, պատերազմի հետևանքները դուրս են Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունների և մտահոգությունների տիրույթից։ Կարևորն ինքն ու իր հեղափոխությունն են։

Հայկ Դավթյան

դիտվել է 2146 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am