Երևանն ու Անկարան խաղում են «պասերով». Ինչպես Բաքվի բաց տարածքում մի անհայտ հրթիռ ընկավ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է Բաքու` դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին մասնակցելու համար:

Մյուս կողմից՝ պաշտոնական Անկարան վերցրեց Փաշինյանի իշխանության կողմից հասարակությանը նետած կուտը՝ Թուրքիայի նավահանգիստներն ու Ադրբեջանի շուկաները բացելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չաուշոգլուն է հայտարարել, թե Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Երևանի և Անկարայի հարաբերություններում:

Ինչպես ասում են՝ «պասերով»:

Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը և New York Times-ն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին:

«Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Ռուսաստանը երկար ժամանակ բավարարվում էր մտահոգություն հայտնելով ու կրակը դադարեցնելու կոչերով։ Նման չեզոք դիրքորոշմանը հակադրվում էր Թուրքիայի ակտիվ օգնությունը Ադրբեջանին ու 2016-ի կարճատև պատերազմի պատմությունը, երբ Ռուսաստանի միջամտության շնորհիվ 4 օր անց հնարավոր եղավ շուտափույթ դադարեցնել մարտական գործողությունները, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Երևան ու Բաքու։

Իսկ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի անգործությունը մեկնաբանությունների տեղիք տվեց, որ Մոսկվան ցանկանում է պատժել, կամ դաս տալ Նիկոլ Փաշինյանին, հասնել նրա հրաժարականին կամ գոնե փակել տալ ամերիկյան հասարակական կազմակերպությունների գրասենյակները Հայաստանում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ու նման լուրերը համարում իրականությանը չհամապատասխանող, քանի որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը զենք մատակարարելով օգնել է Հայաստանին։

Դրա մասին են խոսում ռուսական ռազմական օդանավերի թռիչքների բաց տվյալները, ինչպես նաև դա հաստատել են Հայաստանի խորհրդարանում ու նախագահի աշխատակազմում BBC-ի աղբյուրները։ Պատերազմից հետո հայկական բանակի գեներալներից մեկն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է «նույնիսկ այն, ինչ մասին չեն էլ երազել»։ Գեներալը, ում անունը չի նշվում, սպառազինությունների կոնկրետ տեսակներ է նշել, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային պայքարի «Պոլե-21» համակարգեր, որոնց շնորհիվ 4 օր կարողացել են չեզոքացնել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք օդում գերիշխանություն էին ապահովում Ադրբեջանի համար։

Ըստ հոդվածի, Հայաստանի արտգործնախարարության աշխատակիցը հաստատել է, որ Ռուսաստանը տրամադրել է ծայրահեղ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Դեռ պատերազմի ընթացքում Հայաստանի նախագահին մոտ կանգնած BBC-ի աղբյուրը ասել է, որ Ռուսաստանը ամբողջությամբ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները և առանձին քաղաքական գործիչներին պատժելու փորձերի մասին շահարկումները տեղին չեն։ «Մերոնք երբ խոսում են անվտանգության մասին, նկատի ունեն Ղարաբաղը, ռուսները հասկանում են Հայաստանը։ Սա ընկալման խնդիր է, մեզ թվում էր, թե ռուսները հասկանում են մեզ», - ասել է BBC-ի ռուսական ծառայության զրուցակիցը։

Վերջինիս խոսքերով՝ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո 26 տարիների ընթացքում հայկական կողմը իրավական հիմք չի ստեղծել, որպեսզի Ռուսաստանը իր խնդիրը համարի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի պաշտպանությունը նույնպես։ Վերջերս այդ մասին ասել է նաև Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Եթե դու սեփական պլան չունես, ապա ինչ-որ մեկ ուրիշը քո փոխեն այն կգրի», - ասել է Հայաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

New York Times-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև դաժան պատերազմը լուծվել է լարված հրադադարով, որն իրականացվում է Ռուսաստանի ծանր զինված զորքերի կողմից. «Կովկասյան լայն տարածաշրջանում երկարամյա սադրիչ Ռուսաստանի համար խաղաղապահի դերը նոր քննություն է և հնարավորություն պայքարելու իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածքներում պահպանելու համար»։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ ղարաբաղյան պատերազմում կրակը դադարեցնելու Պուտինի ռազմավարությունը իսկույն դիվիդենտներ բերեց՝ «Կրեմլին ապահովելով ռազմական պլացդարմ ունենալ տարածաշրջանում, Հայաստանին ամուր զոդել Ռուսաստանի ազդեցության ուղեծրում, միաժամանակ առանց օտարելու Ադրբեջանին»:

Ըստ New York Times-ի հրադադար հաստատելուց առաջ ադրբեջանցիների կողմից ռուսական ուղղաթիռի պատահական խոցումը պոտենցիալ առիթ էր Մոսկվայի միջամտության համար։ Բաքվի մի շարք աղբյուրների վկայությամբ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերջնագիր է ներկայացել, որ եթե Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, ապա Ռուսաստանը կմիջամտի։ Ըստ այդ աղբյուրների՝ նույն գիշերը Բաքվի բաց տարածքներից մեկում անհայտ մի հրթիռ է ընկել, առանց վնասներ պատճառելու։ Որոշ կասկածներ կան, որ դա Ռուսաստանի կողմից միջամտելու և մեծ վնասներ հասցնելու ազդանշան էր։ Ժամեր անց Պուտինը հայտարարեց կրակը դադարեցնելու համաձայնության մասին, գրում է պարբերականը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5012 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am