Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նորամուտը կարող էր կայանալ երեկ, հունվարի 7-ին, եթե, իհարկե, նրա նախորդը՝ Ռաֆայել Բենիտեսը, լավ կատարեր իր պարտականությունները:
Բանն այն է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում արքայական ակումբը դուրս է մնացել իսպանացի մասնագետի անփութության պատճառով: «Կադիսի» հետ առաջին մրցավեճում նա խաղացրել էր ռուս ֆուտբոլիստ Դենիս Չերիշեւին, որը որակազրկված էր եղել եւ դրա իրավունքը չուներ:
Հանդիպումը չնայած ավարտվել էր «Ռեալի» խոշոր հաղթանակով՝ 3:0, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել հանել խաղարկությունից մադրիդյան ակումբին: «Կադիսը» երեկ անցկացրել է 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը եւ նույն 0:3 հաշվով պարտվել է «Սելթային»:
Զինեդին Զիդանը, որը «Ռեալի» գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 4-ին, իր նորամուտը կնշի առաջիկա շաբաթ օրը, «Դեպորտիվոյի» հետ տնային խաղում: Ի դեպ, խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել մադրիդյան ակումբի երկրպագուների շրջանում, ինչը չի նկատվում անցած տարվա նոյեմբերի 25-ի, երբ մադրիդցիները սեփական դաշտում 0:4 հաշվով զիջեցին «Բարսելոնային»: Այդ խաղից հետո «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի տրիբունաներն այլեւս լեփ-լեցուն չեն եղել: Մասնավորապես, այստեղ կայացած նախորդ խաղում 81.000 տոմսերից իրացվել էր ընդամենը 60 հազարը, ինչը ցածր ցուցանիշ է համարվում «Ռեալի» նման գերակումբի համար:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը