Հակասությունը «պոզով-պոչով» չի լինում

«Մեր կուսակցությունում չի կարող լինել լարվածություն, թվացյալ շինծու հայտարաություններ են, մեր կուսակցությունում չկան թիմեր, մեր քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետը ՀՀԿ նախագահի տեղակալն է, այդ թիմի, այդ թվում՝ վարչապետի, քաղաքական ղեկավարը պարոն նախագահն է, մենք ընտրել ենք նախագահ Սերժ Սարգսյանին։ Խնդրում եմ չփնտրել մի բան, որը գոյություն չունի»,–ասել է Շարմազանովը Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո: «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն»,–նման պատասխան է տվել Շարմազանովը,երբ   ՀՀԿ ԳՄ նիստից հետո հետաքրքրվել են վարչապետի եւ ՀՀԿ վերնախավի միջեւ առկա լարվածության մասին տեղեկություններին : Ավելին, 2018-ից հետո վարչապետի թեկնածության, ասել է թե երկրի փաստացի ղեկավարի մասին հարցն էլ շրջանցել, հիշեցնելով, որ առայժմ 2017 թվականում ենք, իսկ 2018-ի պլանների մասին կխոսեն մեկ տարի հետո: Շարմազանովն այդուամենայնիվ որոշակիորեն բացել է խաղաքարտերը, Սերժ Սարգսյանն է բոլորի, այդ թվում վարչապետի ղեկավարը ակնարկն ըստ ամենայնի ապագայի ծրագրերին է վերաբերում այն առումով, որ ինքն էլ կորոշի ով կստանձնի երկրի ղեկավարումը: Սերժ Սարգսյանն անձամբ համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման: Կա հստակ մի հայտարարություն, որը նա արեց դեռեւս Սահմանադրությունը փոխելուց առաջ՝2015-ին, հրապարակային տված հավաստիացումը, որ ինքը ոչ ԱԺ նախագահ, ոչ վարչապետ եւ առհասարակ երկիրը ղեկավարող պոստ չի ստանձնելու այլեւս հետո մի քանի առիթով չվերահաստատվեց, նախագահը իրեն ուղղված հարցերը մի քանի անգամ շրջանցել է՝ ասելով, որ այդ մասին կխոսեն համապատասխան ժամանակում՝ բաց թողնելով իր առջեւ դեպի կառավարություն տանող դուռը: Դրան զուգահեռ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է 2018-ից հետո էլ վարչապետ աշխատել՝ փաստացի ստանձնելով երկրի ղեկավարումը: Ավելին, Կարապետյանը Հաղթանակի զբոսայգում սադրիչ հայտարարություն էլ արեց, ասելով, թե Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ դառնալու ցանկություն չի տեսել: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն առնվազն անուղղակիորեն հայտարարում են մրցակիցներ լինելու մասին: Եվ քանի դեռ նրանց երկուսից որևէ մեկը չի հրաժարվել հավակնությունից կամ չի հայտարարել, որ այդ պաշտոնին կհավակնի, եթե վարչապետ լինելու ցանկություն չունենա մյուսը, նշանակելու է, որ Հայաստանի ներիշխանական համակարգում առաջանում է նոր մրցակցություն՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մրցակցությունը: Հակասությունն ինքնին սա է, երբ թիմում առնվազն անկեղծ չեն միմյանց նկատմամբ: Եթե ՀՀԿ ղեկավարն իսկապես ապագայի հետ կապված պլաններ չունի, ապա ուղղակի պարտավոր է ներթիմային լարվածությունը թոթափելու համար վերահաստատել նախկինում տված խոստումը: Իսկ Շարմազանովն ասում է, թե ոչինչ էլ չկա: Ընդունենք, որ այդպես է ու իշխող թիմում խաղն ամբողջությամբ վարում է Սերժ Սարգսյանը ինչի մասին հայտարարել է Շարմազանովը: Սա նշանակում է արդյոք, որ Սամվել եւ Կարեն Կարապետյանը ընդունել են այդ խաղի կանոնները ու առաջնորդվում են նույն ուղեծրով, որը գծում է Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանը բարձրաձայնել է իր ցանկության մասին, ուրեմն առնվազն դրան արձագանքել է պետք՝ հարգելով թիմի առանցքային ներկայացուցչի ցանկությունը: Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման ԱԺ-ի նիստի մեկնարկին իր ելույթում կարեւորում էր կոլեգալ պատասխանատվության, կառավարման հարցը, հիշեցնելով, որ նոր Սսահմանադրությունը խիստ նվազեցնում է իշխանության անձնավորումը, մինչդեռ անհերքելի է, որ խորհրդարանում պրոյեկտվում է կուսակցությունների ներքին կառավարումը, սակայն պարզվում է ՀՀԿ-ի ներսում շարունակվում է միապետական կառավարումը, Սերժ Սարգսյանն է որոշում եւ վերջ: ՀՀԿ ղեկավարը երեւացող ամբիոններից մի բան է ասում, իսկ թիմը զգուշորեն առաջ է տանում նրա լիդերության փաստը: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am