Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին դժոխք է ուղարկել․ Պուտինի նուրբ ակնարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նախագահության առցանց համաժողովի ժամանակ նուրբ դետալներով է խոսել Հայաստանի պարտված առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին։ Նա <<անձնական խիզախություն>> է որակել

Փաշինյանի կայացրած որոշումը և կոչ արել անդամ երկրների ղեկավարներին աջակցել Փաշինյանին ու նրա թիմին՝ դուրս գալ դժվարին իրավիճակից․ «Իսկապես, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատմության շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված եղան ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշու։ մՊետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին, և դրանց ընդունումը պահանջեց Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Բայց մինչ այս Պուտինը գլոբալ անդրադարձ է կատարել ՀԱՊԿ անդամ երկրներում տիրող իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ բարդություններ են առաջացել Ղրղըզստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք, ինչպես հայտնի է, ավարտվեցին հեղափոխությամբ, Բելառուսի ընտրություններից հետո առաջացած քաղաքական իրավիճակով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջին ռազմական գործողությունների հետևանքով։ Մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները՝ նա նշել է, որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:

«Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում, այսպես կոչված, «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք: Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները, միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է Պուտինը։ 

Եվ միայն այս հայտարարություններից հետո է Պուտինն արտաբերել Փաշինյանի անձնական խիզախության մասին կախարդական բառերը, որը հեղափոխական զոմբիների մոտ պուտինապաշտական հոգեխանգարմունք է առաջ բերել։ Իսկ ի՞նչ է ասել Պուտինը․ փաաստացի նա ծաղրել է ՀԱՊԿ նախագահական ֆորումին ներկա միակ հեղափոխություն իրականացրած առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, շատ հստակ արձանագրելով, որ նա դեռևս 2018 թվականին, իրականացնելով թավշյա հեղափոխություն, հայ ժողովրդին տարել է դժոխք։ Իսկ ինչ բառերով կարելի է բնութագրել այն մեկին, ով ժողովրդին խոստացել էր երջանկություն ու հպարտություն, սակայն տարել է դժոխք՝ զրկելով նրան հայրենիքից, սեփական տհասությամբ պատճառ դառնալով հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերության  մեջ հայտնվածների։ Ռուսները նրան կասեին` сукин сын: Մնում է հասկանալ, թե այս դեպքում ում сукин сын-ն է Նիկոլը։ Թերևս այս պահին նա Կրեմլի սուկին սինն է, որովհետև կատարել է Կրեմլի բոլոր պահանջները։ Արցախը հանձնել է Ադրբեջանին, իսկ մնացած մի փոքր հատվածն էլ՝ Ռուսաստանին։ Այս է պատճառը, որ Պուտինն առաջարկում է աջակցել և կարեկցել նրան, միաժամանակ հիշեցնելով, թե ով է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3772 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am