Նախկինի ու ներկայի միջեւ ավերիչ պատերազմի հետեւանքները

Սյունիքում կրքերը եռում են՝ ջրի երես հանելով մարզում կուտակված խնդիրները: «Սյունյաց երկիր» կայքէջում հրապարակվել է գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Կադրային խեղկատակություններ` Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ բաց նամակը՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին, ընդարձակ նամակում խմբագիրը մեկ առ մեկ թվարկում է մարզի առողջապահական հաստատություններում նոր մարզպետի ղեկավարման ընթացում տեղի ունեցող «կասկածելի» իրադարձությունները, կադրային նշանակումները ու մարզի բազմաթիվ բժիշկների ու բնակիչների անունից դիմելով՝ ակնկալում անկեղծ և ողջամիտ պատասխան: «Կարող էինք, անշուշտ, մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար դիմել Սյունիքի մարզպետարան կամ տարածաշրջանային բժշկական կենտրոններ, բայց դա անօգուտ և անիմաստ փորձ կլիներ, քանզի ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ բժշկական կենտրոններում խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանելը» միեւնույն ժամանակ տեղեկացնում է նամակագիր-խմբագիրը, ով, հիշեցնենք, նույն խմբագիր է, որ մի առիթով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, համեմատել էր Քրիստոսի հետ, իրեն էլ առաքյալի: Ասել է թե, հասկանալի է, թե քամին որ կողմից է փչում, նախկին ու ներկա մարզպետների միջեւ խուլ հակամարտության առաջին պայթյունն է հրապարակային վայրում: Ալեքսանյանը մեկիկ-մեկին թվարկում է մարզի բոլոր առողջապահական հաստատություններում կատարված փոփոխությունները, որոնք ինչպես նամակագիրն է նշում, առողջապահական հիմնարկներում տեղի են ունենում ղեկավար կադրերի պերմանենտ փոփոխություններ՝ հանրությանն անհայտ պատճառներով. առայժմ կադրային ամեն մի փոփոխությունից հետո ասեկոսեների տարափ է միայն… Ավելին, ներկայացնում է, որ գործող մարզպետ Վահե Հակոբյանը հիմնարկների ղեկավար կազմը համալրում է բացառապես Երեւանից բերած մարդկանցով եւ ապստամբության մտադրություն ունեցող կոլեկտիվներին սպառնում վատ հետեւանքներով. <<Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք և փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի և կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին: Երեք-չորս ամիս հետո նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից՝ փոխարենը պաշտոնակատար նշանակում Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին: Մի քանի օր հետո նրան նույնպես ազատում ենք՝ փոխարենը նշանակում Երևանից բերված մի անձնավորության, որին ոչ ոք դեռևս չի ճանաչում Սյունիքում>>:Եւ այսպես մարզի բոլոր առողջապահական հաստատություններում՝ Կապան, Մեղրի, Սիսիան, Քաջարան..<<Փաստորեն գործ ունենք Սյունիքի առողջապահական համակարգը տրորելու, տեղական կադրերին ծաղրելու ակնհայտ երևույթների հետ, որի հանդեպ, ցավոք, Դուք, որպես նախարար, անհասկանալի և անբացատրելի լռություն եք ցուցաբերում: Ձեր մասնագետներին ծաղրում են, նրանց արժանապատվությունը վիրավորում են, իսկ Դուք լռում եք: Ստեղծված բարոյահոգեբանական մերժելի վիճակը, լարվածությունը, անվստահությունը հաղթահարելու համար որքա՜ն տարիներ ու ջանքեր են պահանջվելու:Գոնե հիմա կարո՞ղ եք Սյունիքի հանրությանը բացատրություն տալ, թե վերջին վեց-յոթ ամսում ինչու են տարածաշրջանային բժշկական կենտրոնների տնօրենները (տնօրենների պաշտոնակատարները) հերթականությամբ ու հաջորդությամբ ազատվել աշխատանքից: Եվ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների մղումով են Երևանից ղեկավար կադրեր նշանակվել՝ առայժմ առանց մրցույթի>> ,-դիմում է նախարարին նամակագիրը: Իհարկե, հասկանալի է, որ ազատված բժիշկներն ու բժշկական հաստատությունների արդեն նախկին ղեկավարները նախկինում աշխատել են Սուրեն Խաչատրյանի հետ ու կարելի է ենթադրել, որ հենց նրա հետ որոշակի կապն է դարձել աշխատանքային կարիերայի նման հանգուցալուծման պատճառ: Գիտենք նաեւ, որ Երեւանից Սյունիք տեղափոխված մարզպետը իր պատվից վեր է համարում շփվել մարզի բնակիչների, անգամ համայնքապետերի հետ, մարզից մեզ հայտնում են, որ մարզպետը անգամ ենթականերին ձեռքով չի բարեւում եւ առաջնորդվում է ԿԳԲ-ական մեթոդներով: Այնպես որ կասկածից վեր է, որ նա առանց վարանելու կաթվածահար կաներ մարզի առողջապահական համակարգը՝ թքած ունենալով բնակիչների առողջության վրա: Իհարկե,ինչ-որ առումով հասկանալի է նաեւ, թե ինչ պատճառ ունի մարզային բժիկներին յուրայիններով՝ երեւանցիներով փոխարինելու նկրտումները: Հայտնի է, որ ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական հաստատությունները համապետական ընտրություններին իշխանությանը ձայն բերող հաստատություններն են: Ըստ ամենայնի մարզպետ Վահե Հակոբյանի կադրային ջարդը այդ իրողությամբ է պայմանավորված,վերջինս խորհրդարանի ընտրություններին առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով ու մարզում ամենաշատ ձայները ստացել: Հակառակ դեպքում չէր բացառվում, որ Լիսկան իր կուրացիայի տակ կվերցներ համախոհներին եւ կտապալեր մարզպետի ծրագիրը: Անհասկանալի է, թե ընտրություններից հետո ինչու է շարունակվում կադրային քաղաքականությունը: Մի բան փաստ է, որ Սյունիքում բնականոն կյանքը խաթարվել է երկու մարդու անձնական շահերի բախման արդյունքում, եւ անգամ առողջապահության համակարգն է հայտնվել որոշերի կամայականությունների տակ: Անի Սահակյան  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am