Ինչու Պուտինը նորից փրկօղակ նետեց Փաշինյանին

ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահն աջակցեց Հայաստանի վարչապետին և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նույնպես կոչ արեց աջակցել Փաշինյանին։

«Իսկապես, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատմության շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված եղան ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում», -նշեց Վլադիմիր Պուտինը՝ շարունակելով․ - «Պետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին, և դրանց ընդունումը պահանջեց Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց»։

Այսօր կայացավ ՀԱՊԿ հեռավար գագաթնաժողովը, որը նախագահում էր Վլադիմիր Պուտինը և որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին հրադադարի և Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։ Նա նաև ասաց, որ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի նախագահի հետ գերիների և անհետ կորածների հարցում։ Նա շեշտեց, որ չնայած երեք շաբաթ է ավարտվել են ռազմական գործողությունները, և Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, կան մի շարք հարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ «Առաջին հերթին խոսքը ռազմագերիների և խաղաղ բնակչության շրջանում գերիների, անհետ կորածների և սպանվածների մարմինների վերադարձի մասին է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները այս հարցերը հնարավորինս արագ լուծելու համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծեց, որ «անհրաժեշտ է բացառել գերիների հետ դաժան վարվելն ու նրանց ինքնասիրության նսեմացումը»։

Հիշեցնենք, երեկ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում դիտավորյալ ձգձգման միտում չի նկատում։ Պնդելով, թե գործընթացում առաջ շարժվելու համար կան օբյեկտիվ դժվարություններ, Լավրովը դրանց շարքում նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու այն հանգամանքը, որ մինչ օրս անհետ կորածների հստակ ցուցակներ չկան։

Հավելենք՝ այսօր Ղարաբաղի թեմային հերթական անգամ անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե Ռուսաստանը չի բանակցում Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի շուրջ, սակայն ողջունում է Ղարաբաղում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու գաղափարը։

Երեկ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին տեղեկություն այն մասին, թե Ղարաբաղում հնարավոր է ռուսերենին տրվի հայերենից հետո երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը «բանակցությունների թեմա չէ, դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են և՛ Ղարաբաղում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»։ «Ռուսերենը և՛ Ղարաբաղում է օգտագործվում, և՛ Հայաստանում, ռուսերենով խոսում են և՛ Ադրբեջանում, և՛ շատ տեղեր աշխարհում, այդ թվում ՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսերենին տիրապետելու մակարդակի տարածմանն ու պահպանմանը։ Դա համարում ենք մեր խնդիրը», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը։
Այսպես, Պուտինն արդեն երկրորդ անգամ է փրկօղակ նետում Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Կարող է հարց առաջանալ, ինչո՞ւ է նա պաշտպանելու կոչ անում Փաշինյանին:

Պատասխանը շատ պարզ է. Պուտինը բացահայտ չի կարող Փաշինյանին ասել հրաժարական տուր՝ այս հայտարարությունը ստորագրելու համար, որովհետև ինքն էլ է այդ հայտարարությունը ստորագրել, ավելին՝ բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարության հեղինակը, հիմնական բանակցողն ու հիմնական շահառուն հենց Պուտինն է:

Հետևաբար՝ ինչպե՞ս կարող է Պուտինը չպաշտպանել իր հեղինակած հայտարարության տակ ստորագրություն դրած Փաշինյանին կամ Ալիևին:

Այլ հարց է, թե Հայաստանում կամ Ադրբեջանում հասարակություններն ինչպես են ընդունում այդ հանգամանքը: Բնականաբար, Ադրբեջանի հասարակության մեծ մասը ցնծության մեջ է՝ Ղարաբաղը թեկուզ մասամբ Ադրբեջանին վերադարձնելու համար, իսկ Հայաստանում, բնականաբար, Փաշինյանի ստորագրությունը որակում են որպես համաձայնություն կապիտուլյացիայի:

Բայց սրանք Պուտինին ոչ հետաքրքրող, ոչ էլ անհանգստացնող թեմաներ են, դա իր խնդիրը չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6718 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am